ԳԼԽԱՎՈՐ

2024թ. մարտ ամսվա ՀԱԷԿ-ի շահագործական տվյալները 

Տեխնիկատնտեսական ցուցանիշներ

Չափման միավոր

Հայկական ԱԷԿ

1

Միջին ամսական էլեկտրական բեռնվածքը

ՄՎտ

431,88

2 Մեկ ամսվա էլեկտրաէներգիայի արտադրանքը կՎտ.ժ

321317116

ՀԱԷԿ-ի 2023թ. շահագործական տվյալները 

  Պլան (մլն կՎտ․ժ) Փաստացի (մլն կՎտ․ժ)
Արտադրանք 2668,1 2709,15
Կատարողական 101,54%
 
Առաքում  2455,2 2512,03
Կատարողական 102,31%

 


«ՀԱԷԿ» ՓԲԸ-ի առաքելությունը, կանխատեսությունը և արժեքները


Առաքելություն

Էլեկտրաէներգիայի անխափան արտադրումն անվտանգ եղանակով` ժամանակակից արագ փոփոխվող աշխարհում տնտեսության կայուն զարգացումն ու երկրի էներգետիկ անկախությունն ապահովելու նպատակով:

Կանխատեսություն

Տարեցտարի գործունեության բարձր ցուցանիշների հասնելը` մշտապես նվազեցնելով ազդեցությունը շրջակա միջավայրի վրա, բարձրացնելով կազմակերպական կուլտուրան և բարելավելով աշխատանքի պայմանները:

Արժեքներ

  • Անվտանգություն. հանդիսանում է մեր գործունեության առավել բարձր առաջնահերթությունը` անձնակազմի, բնակչության և շրջակա միջավայրի պաշտպանվածությունն ապահովելու համար:
  • Թիմային աշխատանք. ուղղված է թիմային ոգու և կոլեկտիվում փոխադարձ հարգանքի զարգացմանը:
  • Հպարտություն կատարված աշխատանքի համար. հիմնված է երկրի տնտեսության մեջ կատարված աշխատանքի ներդրումը, տարածաշրջանում միջուկային արդյունաբերության եզակիությունը և մեր ժողովրդի ու ողջ մարդկության համար նրա անվտանգության կարևորությունը գիտակցելու վրա:
  • Մշտական կատարելագործում. ապահովում է անվտանգության անշեղ բարձրացում և գործունեության արդյունքների կատարելագործում` երկրի տնտեսության զարգացման և անձնակազմի սոցիալական վիճակի բարելավման համար կայուն հիմք ապահովելու նպատակով:
  • Պրոֆեսիոնալիզմ. ապահովում է աշխատանքի նկատմամբ կոմպետենտ մոտեցում` կազմակերպության բոլոր մակարդակներում ցուցաբերելով պատասխանատվության բարձր զգացում և անվտանգության կուլտուրայի սկզբունքներին նվիրվածություն: