Ղեկավարություն

18.11.2016

Ղեկավարություն

Մովսես Վարդանյան

«Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ գլխավոր տնօրեն

        Մովսես Գառնիկի Վարդանյանը ծնվել է 1963 թ. օգոստոսի 20-ին, Թալինի շրջանի Աշնակ գյուղում: Մինչև ութերորդ դասարանը սովորել է Աշնակի միջնակարգ դպրոցում, այնուհետև տեղափոխվել է Երևանի թիվ 125 դպրոց և ավարտել ֆիզիկամաթեմատիկական թեքումով դասարանը:  Նույն տարի` 1980 թվականին, ընդունվել է Երևանի պետական ճարտարագիտական համալսարանի (Պոլիտեխնիկ) էներգետիկական ֆակուլտետը:

 1985 թ. ավարտել է համալսարանը և գործուղվել Մեծամորի ատոմակայան` որպես երիտասարդ մասնագետ:
  Սկսել է աշխատանքը ՀԱԷԿ-ի տուրբինային արտադրամասի ամենացածր` շրջիկ մեքենավարի հերթափոխային աշխատանքից, այնուհետև աշխատել է որպես տուրբինային սարքավորումների մեքենավար, ղեկավարման վահանակի մեքենավար, 24 տարեկանում` հերթափոխի պետ:
  1995թ. բարեխիղճ հանձնել է համապատասխան բոլոր քննությունները և ստանձնել կայանի հերթափոխի պետի պաշտոնը: Աշխատել է այդ պաշտոնում մինչև 2002 թվականը:
  2002թ. նշանակվել է ՀԱԷԿ-ի գլխավոր ճարտարագետ: 
  2014թ. ստաձնել է կայանի գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի պարտականությունները:
  2015թ. պաշտոնապես նշանակվել է ատոմակայանի գլխավոր տնօրեն: 
  Ամուսնացած է։ Ունի 3 երեխա։

 


Գրիգորյան Արթուր

«Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ գլխավոր ճարտարագետ

     Արթուր Ռուբիկի Գրիգորյանը ծնվել է 1978թ. oգոստոսի 21-ին, Մեծամոր քաղաքում, ծառայողների ընտանիքում: 1995թ. ավարտել է Մեծամոր քաղաքի թիվ 2 միջնակարգ ռուսական դպրոցը: 
1995-2001թթ սովորել է ՌԴ Օբնինսկի ատոմային էներգետիկայի համալսարանի` (Գիտահետազոտական ինստիտուտ, ՄՃՖԻ) ֆիզիկայի և էներգետիկայի ֆակուլտետում, «ատոմային  էլեկտրական կայաններ և տեղակայանքներ» մասնագիտությամբ` ստանալով «ճարտարագետ-ֆիզիկոս-ջերմաէներգետիկ» որակավորում:
2001թ. մարտին ընդունվել է աշխատանքի «ՀԱԷԿ» ՓԲԸ, որպես Ռեակտորային արտադրամասի օպերատոր:
2001թ. հունիս ամսին զորակոչվել է ծառայության ՀՀ ՊՆ ԶՈՒ: 
Ծառայության ավարտից հետո, 2003թ-ին շարունակել է աշխատանքը «ՀԱԷԿ» ՓԲԸ-ում, որպես Ռեակտորային արտադրամասի առաջատար ճարտարագետ; այնուհետև Շահագործման փորձի բաժնի առաջատար ճարտարագետ; Ռեակտորային արտադրամասի ռեակտորի կառավարման առաջատար ճարտարագետ: 
2008թ-ից Ռեակտորային արտադրամասի հերթափոխի պետ:
2013թ. հոկտեմբերի 25-ին համապատասխան բոլոր քննությունները հանձնելուց և  ՀՀ կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կոմիտեի կողմից արտոնագիր ստանալուց հետո նշանակվել է կայանի հերթափոխի պետ: 
2016թ. հունվարի 21-ին նշանակվել է «ՀԱԷԿ» ՓԲԸ գլխավոր ճարտարագետ:
Ամուսնացած է, ունի 2 երեխա: