26.01.2017

ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ

“Հայկական ատոմային էլեկտրակայան” ՓԲԸ-ի ղեկավարության հայտարարագիրը ճառագայթումային անվտանգության բնագավառում իրականացվող քաղաքականության վերաբերյալ

Հայկական ԱԷԿ-ը արդյունաբերական օբյեկտ է, որտեղ էլեկտրաէներգիայի արտադրման համար օգտագործվում է միջուկային վառելիք և պրակտիկ գործունեության մեջ կիրառվում են իոնացնող ճառագայթման աղբյուրներ:

Հաշվի առնելով այն, որ անձնակազմի և բնակչության ճառագայթումային պաշտպանությունը հանդիսանում է ՀԱԷԿ-ի շահագործման ընթացքում անվտանգության կառավարման համակարգի հիմնական բաղադրիչներից մեկը, և պատասխանատվություն կրելով անձնակազմի և բնակչության առողջության, կյանքի և ունեցվածքի պաշտպանության, ինչպես նաև շրջակա միջավայրի պահպանության պայմաններ ստեղծելու համար` “ՀԱԷԿ” ՓԲԸ-ի ղեկավարությունը հայտարարում է.

ճառագայթումային անվտանգության բնագավառում հիմնական նպատակը կայանում է հետևյալում` ապահովել, որպեսզի նորմալ շահագործման պայմաններում ռադիացիոն ճառագայթումը ՀԱԷԿ-ում և արտանետումները հրապարակից դուրս միշտ լինեն հաստատված սահմաններից ցածր այնքանով, որքանով դա իրականապես հնարավոր է, հաշվի առնելով բոլոր տնտեսական և սոցիալական գործոնները, ինչպես նաև սահմանափակել և մեղմացնել ազդեցությունն անձնակազմի, բնակչության և շրջակա միջավայրի վրա վթարների դեպքում:

Տվյալ նպատակի իրականացումը հնարավոր է միայն հետևյալ հիմնական սկզբունքների կիրառման դեպքում.

-ապահովել ՀՀ օրենսդրության, ճառագայթումային անվտանգության բնագավառում գործող կանոնների և նորմերի պահանջների անշեղ կատարում,

-կանխել նորմալ շահագործման խախտումները, միջուկային և ճառագայթումային վթարները, որոնք բնակչության և շրջակա միջավայրի համար ճառագայթումային վտանգի հիմնական աղբյուրներից մեկն են հանդիսանում,

-նորմալ շահագործման պայմաններում և նորմալ շահագործման խախտումների, այդ թվում` վթարների դեպքում սահմանափակել ճառագայթումային ազդեցությունն անձնակազմի, բնակչության և շրջակա միջավայրի վրա հաստատված սահմաններից ցածր արժեքներով,

-երաշխավորել “ՀԱԷԿ” ՓԲԸ-ի անձնակազմի իրավունքները ՀԱԷԿ-ում իրենց աշխատանքային գործունեության ընթացքում իոնացնող ճառագայթման աղբյուրների ազդեցությունից պաշտպանվելու նկատմամբ, որոնք իրականացվում են ստորև նշված պայմաններն ապահովելու միջոցով.

  • իոնացնող ճառագայթման գոտում աշխատող “ՀԱԷԿ” ՓԲԸ-ի անձնակազմի ստացած ճառագայթահարման անհատական բաժնաչափի հաշվառում և վերահսկում,
  • մասնագիտական ճառագայթահարման հետ կապված աշխատանքների կառավարում` ըստ ALARA սկզբունքների (իոնացնող ճառագայթահարման աղբյուրների հետ աշխատելու ընթացքում անձնակազմի ճառագայթահարման նվազեցում),
  • “ՀԱԷԿ” ՓԲԸ-ի անձնակազմի` ճառագայթահարման անհատական բաժնաչափի վերաբերյալ տեղեկատվությունից օգտվելու հնարավորությունը,
  • ձեռնարկության աշխատավայրերում, շինություններում, տարածքներում, սանիտարապահպանական գոտում և հսկման գոտում ճառագայթումային իրադրության, ինչպես նաև ճառագայթաակտիվ նյութերի արտանետումների և ջրանետումների բազմակողմանի և կանոնավոր վերահսկման իրականացում,
  • ճառագայթումային անվտանգության համար սպառնալիք առաջացնող վթարային իրավիճակների, տեխնոլոգիական կանոնակարգի խախտումների մասին պետական մարմիններին ժամանակին տեղեկացնելը:

“ՀԱԷԿ” ՓԲԸ-ի ղեկավարությունը սիստեմատիկ կերպով կիրականացնի ՀԱԷԿ-ի ճառագայթումային անվտանգության բարձրացմանն ուղղված միջոցառումներ և հատուկ ուշադրություն կհատկացնի “ՀԱԷԿ” ՓԲԸ-ի աշխատակիցների, ինչպես նաև կողմնակի կազմակերպությունների`ճառագայթումային պաշտպանության բարձրացմանը միտված բոլոր նախաձեռնություններին և կսատարի դրանք:

“Հայկական ատոմային էլեկտրակայան” ՓԲԸ-ի ղեկավարության հայտարարագիրը ֆիզիկական անվտանգության բնագավառում իրականացվող քաղաքականության վերաբերյալ

“ՀԱԷԿ” ՓԲԸ ղեկավարությունը, գիտակցելով իր պատասխանատվությունը ՀԱԷԿ-ի անվտանգ շահագործման բոլոր ասպեկտների նկատմամբ, իր ամենօրյա գործունեության մեջ հատուկ ուշադրություն է հատկացնում ֆիզիկական անվտանգության ապահովմանը:

Նկատի ունենալով ինչպես արտաքին, այնպես էլ ներքին խախտում կատարողի սպառնալիքը` ապահովում է պաշտպանություն միջուկային տեղակայանքների նկատմամբ կատարվող սաբոտաժից (դիվերսիա) և միջուկային ու ճառագայթաակտիվ նյութերի չարտոնագրված հեռացումից` կրելով պատասխանատվություն համապատասխան ենթաբաժանումների և ծառայությունների կողմից իրականացվող պատշաճ վերահսկողության համար:

Հաշվի առնելով տեխնիկական առաջընթացը և սպառնալիքների բնույթի փոփոխությունները` ղեկավարությունը ձեռնարկում է համապատասխան միջոցառումներ` գոյություն ունեցող ռիսկերի նկատմամբ ֆիզիկական անվտանգության ռեժիմի ադեկվատությունը ապահովելու վերաբերյալ` ֆիզիկական պաշտպանության համակարգերի պարբերական գնահատման և նորացման միջոցով` այն ժամանակակից տեխնիկական միջոցներով, անձնակազմով և անհրաժեշտ ընթացակարգերով ապահովելու համար, որոնք կապահովեն արդյունավետության բավարար մակարդակ:

Դրված նպատակին հասնելը իրականացվում է հետևյալ հիմնական սկզբունքների հիման վրա.

-ՀՀ օրենսդրության, ֆիզիկական անվտանգության բնագավառում գործող կանոնների և նորմերի, պետական իրավասու մարմինների կողմից տրված լիցենզիայի պայմանների և պահանջների համապատասխանության ապահովում, ինչպես նաև միջուկային նյութերի չտարածման վերաբերյալ ՀՀ միջազգային պարտավորությունների կատարում,

-ռիսկերի նպատակասլաց նվազեցում, տարբերակված մոտեցման, խորը էշելոնային և բալանսավորված համալիր պաշտպանության սկզբունքների կատարում,

-ֆիզիկական անվտանգության համակարգերի փոխազդեցության ապահովում միջուկային և ճառագայթաակտիվ նյութերի հաշվառման ու վերահսկման համակարգի և միջուկային տեղակայանքների անվտանգ շահագործումն ապահովող ծառայությունների հետ,

-գաղտնիության սկզբունքի ապահովում և տեղեկության պաշտպանության ընթացակարգի կատարում,

-ֆիզիկական անվտանգության կուլտուրայի ապահովում ինչպես անմիջականորեն ֆիզիկական անվտանգության ապահովման պատասխանատու անձանց, այնպես էլ “ՀԱԷԿ” ՓԲԸ ողջ անձնակազմի հսկողության, վերահսկողության, մոտիվացիայի, ուսուցման և հոգեբանական պատրաստվածության ապահովման միջոցով, որի դեպքում ՀԱԷԿ ֆիզիկական անվտանգության ապահովումը հանդիսանում է առաջնային նպատակ և ներքին պահանջ,

-“ՀԱԷԿ” ՓԲԸ աշխատողների և ՀԱԷԿ-ում ժամանակավոր աշխատանքներ իրականացնող անձանց հուսալիության ստուգման կազմակերպում` օրենսդրական  պահանջների համապատասխան,

-արտակարգ միջոցառումների պլանավորում և վարժանքների ու մարզումների պարբերաբար իրականացում,

-ֆիզիկական անվտանգության ոլորտում որակի ապահովում` ֆիզիկական պաշտպանության միջոցառումների արդյունավետության պարբերաբար գնահատման, միջոցների, ընթացակարգերի և ֆիզիկական անվտանգության համակարգերի ժամանակին նորացման և արդիականացման միջոցով` իրազեկ մարմնի, ինչպես նաև ինքնագնահատման և որակի աուդիտի պահանջների համաձայն:

“ՀԱԷԿ” ՓԲԸ ղեկավարությունը սիստեմատիկորեն կիրականացնի միջոցառումներ` ուղղված ՀԱԷԿ ֆիզիկական պաշտպանության բարելավմանը և բարձրացմանը և հատուկ ուշադրություն կդարձնի ու կօժանդակի “ՀԱԷԿ” ՓԲԸ աշխատողների, ինչպես նաև կողմնակի կազմակերպությունների աշխատողների նախաձեռնություններին` ուղղված ֆիզիկական անվտանգության բարձրացմանը:

“Հայկական ատոմային էլեկտրակայան” ՓԲԸ-ի ղեկավարության հայտարարագիրը աշխատանքի պաշտպանության ոլորտում իրականացվող քաղաքականության վերաբերյալ

“ՀԱԷԿ” ՓԲԸ ղեկավարությունը գիտակցում է իր պատասխանատվությունը աշխատանքի պաշտպանության արդյունավետ պլանավորումը կազմակերպելու, անվտանգ արտադրություն իրականացնելու, սիստեմատիկ վերահսկում անցկացնելու և իր աշխատողների ու այլ շահագրգիռ կողմերի համար աշխատանքի համապատասխան պայմաններ ապահովելու համար:

“ՀԱԷԿ” ՓԲԸ ղեկավարությունը հայտարարում է, որ աշխատանքի պաշտպանության բնագավառում իր հիմնական նպատակը հանդիսանում է ձեռնարկության աշխատողների առողջության պաշտպանությունը և աշխատանքի անվտանգ պայմանների ապահովումը:

Դրված նպատակին հասնելու համար և աշխատանքի պաշտպանության կանոնների ու նորմերի պահանջների համապատսխան “ՀԱԷԿ” ՓԲԸ ղեկավարությունը, իրեն տրված լիազորությունների շրջանակներում, իրականացնում է գործունեություն` ուղղված.

-ՀՀ օրենսդրության, միջազգային ստանդարտների, աշխատանքի պաշտպանության և անվտանգության տեխնիկայի ներքին ու ճյուղային պահանջների անշեղ պահպանմանը,

-աշխատանքի պաշտպանության կառավարման համակարգ ստեղծելուն, ներդնելուն, աշխատունակ վիճակոււմ պահպանելուն և անընդհատ բարելավելուն,

-աշխատանքի պաշտպանության կառավարման համակարգի ինտեգրմանը կազմակերպության ` անվտանգության կառավարման ընդհանուր համակարգում,

-արտադրական տրավմատիզմի կանխմանը և պրոֆեսիոնալ հիվանդությունների բացառմանը,

-անձնակազմին` արտադրության և անվտանգության կուլտուրայի հիմունքների, ինչպես նաև աշխատանքի պաշտպանության և անվտանգության տեխնիկայի հարցերի ուսուցմանը,

-պաշտպանության անհատական և այլ անհրաժեշտ տեխնիկական միջոցների ապահովմանը,

-արտադրական ռիսկի գործոնների իդենտիֆիկացիային և ռիսկի վերաբերյալ ինֆորմացիայի հիման վրա որոշումների ընդունմանը,

-ԱԷԿ հաղորդակցման ուղիների, կառույցների, շենքերի, սարքավորումների, արտադրական պրոցեսների անվտանգության բարձրացմանը,

-աշխատողների աշխատանքի և հանգստի ռեժիմների օպտիմալացամը,

-շահագործական ընթացակարգերում աշխատանքի անվտանգության հարցերի վերաբերյալ պահանջների պարտադիր հաշվի առնելուն և ապահովելուն,

-անձնակազմի աշխատանքային տեղերի կազմակերպմանը` սանիտարական նորմերի ու կանոնների պահանջների համապատասխան, ինչպես նաև նրանց ատեստավորման անցկացմանը` ըստ աշխատանքի պայմանների,

-սոցիալ-կենցաղային բարելավման ծրագրերի ներդրմանը,

-աշխատանքի անվտանգության վրա ազդող գործոնների (որոնց անհրաժեշտ է կառավարել/ մինիմումի հասցնել) ցուցակի կազմելուն և ժամանակին շտկելուն,

-յուրաքանչյուր աշխատանքային վայրում աշխատանքի պաշտպանության վիճակի սիստեմատիկ վերահսկողություն և պլանային ստուգումներ կազմակերպելուն,

-անձնակազմի առողջության և աշխատանքի պաշտպանության ցուցանիշների պարբերաբար վերլուծությանը և դրանց բարձրացնելու անհրաժեշտ միջոցառումների իրականացմանն ու ապահովմանը,

Ելնելով վերոհիշյալ միջոցառումներից մենք ակնկալում ենք, որ յուրաքանչյուր աշխատող, անկախ զբաղեցրած պաշտոնից, գիտակցում է անձնական պատասխանատվությունը արտադրական մեջ բոլոր դժբախտ դեպքերի և պատահարների համար, ինչպես նաև խստորեն կատարում է արտադրական առողջապահության, անվտանգ աշխատանքի նորմերի և կանոնների պահանջները:

Ընդ որում, մենք միշտ պատրաստ ենք օժանդակել աշխատողների նախաձեռնություններին, որոնք նպաստում են ձեռնարկությունում աշխատանքի կառավարման համակարգի կատարելագործմանը:

“Հայկական ատոմային էլեկտրակայան” ՓԲԸ-ի ղեկավարության հայտարարագիրը բնապահպանության ոլորտում իրականացվող քաղաքականության վերաբերյալ

Ամբողջ աշխարհոմ շրջակա միջավայրի պաշտպանության և բնապահպանական անվտանգության բարձրացման վերաբերյալ անհետաձգելի միջոցառումների ձեռնարկման խիստ անհրաժեշտությունը նոր խթան է հանդիսանում բնության պահպանության միջոցառումների ուժեղացման և շրջակա միջավայրի վրա անտրոպոգեն ազդեցության նվազեցման համար: Շրջակա միջավայրի վրա ազդեցության հարցերին վերջին ժամանակներս մեծ ուշադրություն է դարձվում ինչպես ազգային, այնպես էլ միջազգային մակարդակով:

“ՀԱԷԿ” ՓԲԸ-ն հանդիսանում է էլեկտրական էներգիայի խոշորագույն արտադրողը Հայաստանում, գտնվում է Արմավիրի մարզում` ՀՀ մայրաքաղաք Երևանից 28 կմ հեռավորության վրա: ՀԱԷԿ-ի էլեկտրաէներգիայի տարեկան արտադրությունը կազմում է ավելի քան 2 մլրդ կՎտ/ժ, որը հավասար է ՀՀ-ում էլեկտրաէներգիայի ընդհանուր արտադրության մոտավորապես 40%-ին:

Գիտակցելով էկոլոգիապես մաքուր և անվտանգ միջոցով էլեկտրաէներգիայի արտադրության անհրաժեշտությունը “ՀԱԷԿ” ՓԲԸ ղեկավարությունը սահմանում է հետևյալ սկզբունքները.

-շրջակա միջավայրի պահպանության, բնական ռեսուրսների, ատոմային էներգիայի օգտագործման ոլորտի ստանդարտների և կանոնների, Հայաստանի միջազգային համաձայնագրերի, ՀՀ օրենսդրության պահանջների կատարումը,

-շրջակա միջավայրի պահպանության կառավարման համակարգի ստեղծումը, ներդրումը, աշխատունակ վիճակում պահելը և անընդհատ կատարելագործումը,

-շրջակա միջավայրի վրա ՀԱԷԿ” ՓԲԸ գործունեության արդյունքների ազդեցության կառավարումը` հաշվի առնելով շրջակա միջավայրի պահպանության ոլորտի խնդիրները և քաղաքականությունը,

-կառավարման գործող այլ համակարգերի հետ շրջակա միջավայրի պահպանության կառավարման համակարգի կոորդինացիան,

-շրջակա միջավայրի օբյեկտների կենսաբանական, հիդրոքիմիական, հիդրոերկրաբանական վիճակի, ճառագայթումային ֆոնի հսկման կազմակերպման միջոցով ՀԱԷԿ հարակից տարածքների էկոլոգիական հսկողության անցկացում,

-էկոլոգիական հսկողության անցկացում` ըստ ճառագայթումային և ոչ ճառագայթումային գործոնների,

-շրջակա միջավայրի պահպանության ոլորտում իր գործունեության կատարելագործման և դրա արդյունավետության պահպանման ձգտում,

-շրջակա միջավայրի վրա ազդեցության սահմանափակում և դրա աղտոտման կանխում` այդ նպատակը հավասարակշռելով ռեգիոնի սոցիալ-տնտեսական պահանջմունքների հետ,

-շրջակա միջավայրի պաշտպանության ոլորտի խնդիրների և նպատակների պարբերաբար վերանայում,

-շրջակա միջավայրի աղտոտման կանխումը, ինչպես ՀԱԷԿ-ի նորմալ շահագործման պայմաններում, այնպես էլ վթարային իրավիճակներում,

-անձնակազմի էկոլոգիական կրթության բարձրացում, շրջակա միջավայրի պահպանության, ինչպես նաև միջուկային արդյունաբերության մեջ ընդունված դրական փորձի ոլորտում նորմատիվների և օրենսդրության հիմունքների ուսուցման կազակերպման միջոցով,

-բնակչությանը ԱԷԿ-ի հարթակի և հարակից տարածքների շրջակա միջավայրի վիճակի վերաբերյալ բաց, ստույգ տեղեկության տրամադրում,

-ՀՀ հասարակական կազմակերպությունների, կարգավորող մարնինների հետ կառուցողական փոխհարաբերություն շրջակա միջավայրի հարցերում,

“ՀԱԷԿ” ՓԲԸ ղեկավարությունը հայտնում է, որ բնապահպանական միջոցառումները պետք է դառնան ձեռնարկության գործունեության անընդհատ կատարելագործման պրոցեսի անբաժան մասը:

“ՀԱԷԿ” ՓԲԸ ղեկավարությունը կարծում է, որ կազմակերպության վարչական կառավարման համակարգի մեջ շրջակա միջավայրի պաշտպանության հարցերի ինտեգրացումը կօգնի շրջակա միջավայրի պաշտպանության արդյունավետ կառավարմանը, բնապահպանական ցուցանիշների բարելավմանը և դրված խնդիրներին ու նպատակներին հասնելու պարտականությունների և ֆունկցիաների հստակ բաշխմանը:

 “Հայկական ատոմային էլեկտրակայան” ՓԲԸ-ի ղեկավարության հայտարարագիրը կադրային քաղաքականության վերաբերյալ

Արդյունավետ կադրային քաղաքականությունը և անձնակազմի կառավարումը հանդիսանում են միջուկային էներգաբլոկի անվտանգ, հուսալի և խնայողական շահագործումն ապահովող կարևոր գործոններ:

“ՀԱԷԿ” ՓԲԸ ղեկավարությունը հայտարարում է, որ ձեռնարկության անձնակազմը հանդիսանում է բարձրագույն արժեք, իսկ յուրաքանչյուր աշխատող` միասնական, համերաշխ և պրոֆեսիոնալ թիմի մաս:

Ելնելով իր առջև դրված նպատակներից և խնդիրներից և գործունեության յուրահատկությունից` “ՀԱԷԿ” ՓԲԸ անձնակազմի կոմպետենտության բարձր մակարդակի ապահովման և պահպանման հարցերը դիտվում են որպես բարձր առաջնահերթության հարցեր:

“ՀԱԷԿ” ՓԲԸ կադրային քաղաքականության հիմնական բաղադրիչներն են.

  • անձնակազմի կառավարման աշխատանքների պլանավորում` ելնելով “ՀԱԷԿ” ՓԲԸ առաջ դրված ստրատեգիական խնդիրներից,
  • անձնակազմի ընտրություն` ըստ մասնագիտության և համալրում պահանջմունքի վերլուծության հիման վրա,
  • անձնակազմի որակյալ ուսուցում և անընդհատ զարգացում` ի հաշիվ անհրաժեշտ ռեսուրսների տրամադրման և համապատասխան միջոցների հատկացման,
  • ուսուցման որակավորման բարձրացման և պահպանման, համակարգի որակի և արդյունավետության անընդհատ կատարելագործում` ուսուցման նկատմամբ համակարգված մոտեցման կիրառման և համակողմանի գնահատման միջոցով,
  • փոխադարձ հարգանքի և բացության մթնոլորտի ստեղծում, որը կնպաստի անձնակազմի ստեղծագործական հնարավորությունների և պոտենցիալի իրագործմանը,
  • աշխատողի կարիերային և մասնագիտական աճի ապահովում` հաշվի առնելով “ՀԱԷԿ” ՓԲԸ պահանջմունքները, մասնագիտական որակավորումները և անվտանգության հարցերի նկատամբ վերաբերմունքը,
  • խրատատվության պրակտիկայի կատարելագործումը, ինչպես նաև փորձի ու գիտելիքների փոխանցումը երիտասարդ սերնդին,
  • աշխատավորների աշխատանքի վարձատրման տարբերակված համակարգի ապահովում` կախված անձնական աշխատանքային ներդրումից` դրված խնդիրներին և նպատակներին հասնելու գործում,
  • ՀԱԷԿ” ՓԲԸ թափուր ղեկավար պաշտոններին նշանակել բարձր որակավորում ունեցող և բավարար կոմպետենտ մասնագետների,
  • պրոֆեսիոնալիզմ, բարձր կարգապահություն և “ՀԱԷԿ” ՓԲԸ անվտանգ ու արդյունավետ աշխատանքի ապահովման պատասխանատվություն ցուցաբերող աշխատավորներին քաջալերելու և շահագրգռելու պրակտիկայի ներդրում,
  • աջակցություն` կապալառու կազմակերպություններին անձնակազմի նախապատրաստման և որակի պահպանման հարցերում,
  • առողջության և աշխատունակության պահպանմանը, լիարժեք հանգստի և մասնագիտական վերականգնման ապահովմանը, ինչպես նաև աշխատանքի վետերանների աջակցությանն ուղղված սոցիալական զարգացման ծրագրերի պլանավորումն ու իրականացումը

“ՀԱԷԿ” ՓԲԸ ղեկավարությունը կատարում է մշտական և նպատակաուղղված աշխատանք` ուղղված մասնագիտական խնդիրների և սոցիալական պրոբլեմների լուծմանը, որոնք վերաբերում են կադրային քաղաքականության բոլոր ուղղություններին:

Մենք հաստատում ենք, որ հայտարարված սկզբունքների կատարումը կիրականացվի անվտանգության կուլտուրայի բարձրացման և սոցիալ-հոգեբանական մթնոլորտի ամրապնդման պայմաններում: Աշխատողների բարձր որակավորման և թիմային համերաշխության պահպանումը գտնվում է մեր ուշադրության կենտրոնում:

“Հայկական ատոմային էլեկտրակայան’’ ՓԲԸ-ի ղեկավարության հայտարարագիրը հասարակությանը տեղեկություն տրամադրելու քաղաքականության վերաբերյալ

Ելնելով ՀՀ էներգետիկայի զարգացման ստրատեգիական պլաններից “ՀԱԷԿ” ՓԲԸ հիմնական և երկարաժամկետ նպատակը հասարակությանը տեղեկություն տրամադրելու ոլորտում հանդիսանում է կայուն և դրական հասարակական կարծիքի ձևավորումը խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի օգտագործման առավելությունների մասին: Հասարակության և զանգվածային լրատվական միջոցների մեջ դրական կարծիք կարող է ձևավորվել միայն բնակչությանը և այլ շահագրգիռ կողմերին օբյեկտիվ և ժամանակին ինֆորմացիա տրամադրելու արդյունքում:

Բարձրացնելու համար միջուկային տեղակայանքների շահագործման տնտեսական և սոցիալական նպատակահարմարության մասին իրազեկությունը և ձևավորելու համար վստահություն ՀԱԷԿ էկոլոգիական, ճառագայթումային և տեխնիկական անվտանգության նկատմամբ “ՀԱԷԿ” ՓԲԸ ղեկավարությունը հայտարարում է.

  • իր կողմնակցության մասին այն քաղաքականությանը, որը ապահովում է ժամանակին և ամբողջական տեղեկության տրամադրում ՀԱԷԿ-ի աշխատանքի մասին,
  • ՀՀ գործող օրենդրությանը խստորեն հետևելու մասին` բնակչությանը և այլ շահագրգիռ կողմերին տեղեկություն տրամադրելու վերաբերյալ իր գործունեությունը իրականացնելիս,
  • “ՀԱԷԿ” ՓԲԸ տեղեկատվական կենտրոն ստեղծելու և դրա պատշաճ աշխատանքն ապահովելու մասին,
  • հասարակությանը, հսկող պետական մարմիններին և հասարակական կազմակերպություններին տեղեկություն տրամադրելու պարտականություների հաստատման և “ՀԱԷԿ” ՓԲԸ պաշտոնական անձանց միջև բաշխման մասին;
  • տեղեկության մատչելիության, բաց լինելու և հասարակության հետ կամավոր երկխոսության մասին,
  • գիտաարդյունաբերական կազմակերպությունների հետ առաջավոր տեխնոլոգիաների և կիրառվող արդյունաբերական նորարարությունների վերաբերյալ տեղեկությունների ազատ փոխանակման մասին,
  • ներկայացվող տեղեկության օպերատիվության, օբյեկտիվության և հուսալիության մասին,
  • կարգավորվող մարմիններին ՀԱԷԿ աշխատանքի խախտումների վերաբերյալ ժամանակին և ամբողջական տեղեկություններ տրամադրելու մասին,
  • մամլո, ռադիո և հեռուստահեռարձակման միջոցների օգնությամբ ՀԱԷԿ-ի անվտանգության վիճակի մասին հասարակությանը տեղեկություն տրամադրելու վերաբերյալ իր աջակցության մասին,
  • արժանահավատ և բազմակողմանի տեղեկության հիման վրա “ՀԱԷԿ” ՓԲԸ դրական գործնական իմիջի ձևավորման անընդհատ ձգտման մասին,
  • Հայաստանում միջուկային էներգետիկայի հետագա զարգացման ակտուալ հարցերում բնակչության տեղեկատվական ընդգրկումը ընդլայնելու մասին,
  • ՀԱԷԿ-ը շահագործումից դուրս բերելու նախապատրաստական աշխատանքների ընթացքի վերաբերյալ հասարակությանը ժամանակին և պլանաչափ տեղեկություն տրամադրելու մասին:

“ՀԱԷԿ” ՓԲԸ ղեկավարությունը ունեցած ողջ միջոցներով կհակազդի ՀԱԷԿ-ի մասին լուրերի և անստույգ տեղեկությունների տարածմանը և կաջակցի ՀՀ բնակչության վրա հոգեբանական ազդեցության նվազեցմանը` ՀԱԷԿ-ում վթարային և արտակարգ իրավիճակների առաջացման դեպքում:

 

“Հայկական ատոմային էլեկտրակայան’’ ՓԲԸ-ի ղեկավարության հայտարարագիրը ալկոհոլի և թմրանյութերի օգտագործման նկատմամբ բացասական վերաբերմունքի քաղաքականության վերաբերյալ

Ատոմային էլեկտրակայանը հանդիսանում է բարձր արտադրական ռիսկով օբյեկտ, որտեղ անձնակազմի վիճակի և պահվածքի նկատմամբ առաջադրվում են բարձր և առանձնահատուկ պահանջներ: Այդպիսի աշխատանքային պայմաններում մարդկային գործոնը, և մասնավորապես, աշխատողների ֆիզիկական ու հոգեկան առողջությունը բացառիկ դեր է խաղում էլեկտրակայանի անվտանգ և հուսալի շահագործման մեջ: