14.11.2025
Հայտարարություն
ՀԱԷԿ-ում առկա թափուր աշխատատեղերի համալրման նպատակով պարբերաբար կազմակերպվում են մրցույթներ` համապատասխան թափուր աշխատատեղերի համալրման նպատակով։
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել դիմում և ինքնակենսագրական, որտեղ անհրաժեշտ է նշել տվյալ հաստիքի համար ունեցած աշխատանքային փորձի, գիտելիքների և հմտությունների մասին տեղեկություն։
Դիմումների ներկայացման և մրցույթի անցկացման վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկություն, որին կարող եք հետևել մեր կայքում։
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է ՄՐՑՈՒՅԹ՝
1. Վարչության – տնտեսական անվտանգության խմբի թափուր պաշտոնների համալրման նպատակով մրցույթի կազմակերպման մասին։
- Տնտեսական անվտանգության խմբի՝ առաջատար մասնագետի և 1-ին կարգի մասնագետի թափուր պաշտոնները զբաղեցնելու համար ներկայացվող հիմնական պահանջներն են՝
- բարձրագույն կրթություն
- տնտեսական անվտանգության ոլորտում փորձը ցանկալի է
- փաստաթղթերի հետ աշխատելու փորձ և գիտելիք
- ռուսերեն լեզվի իմացություն
Տեղեկություններ աշխատաժամանակի (աշխատանքի և հանգստի) ռեժիմի վերաբերյալ․
- աշխատանքային ժամերը՝ ժամը 08։30-ից մինչև ժամը 16։30,
- ընդմիջման ժամանակը՝ ժամը 12։30-ից մինչև ժամը 13։18
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝
- Դիմում
- Ինքնակենսագրական՝ հայերենով
- Կրթությունը հավաստող ավարտական փաստաթղթի՝ դիպլոմի պատճեն
Նշված փաստաթղթերը անհրաժեշտ է ներկայացնել թղթային տարբերակով` ՀԱԷԿ-ի քարտուղարության խումբ կամ ուղարկել էլեկտրոնային եղանակով anpp@anpp.am հասցեին՝ նշելով «Կադրերի բաժին՝ թափուր աշխատատեղերի համալրման համար»։ Հարցերի դեպքում զանգահարել կապի օպերատորի (+374 10) 28 98 30 հեռախոսահամարին, խնդրել միացնել Կադրերի բաժին (ներքին հեռախոսահամար` 32-55):
Մրցույթին մասնակցելու համար դիմումներն ընդունվում են 2025 թվականի նոյեմբերի 11-ից 17-ը ներառյալ։
Մրցույթը կանցկացվի 2025 թվականի նոյեմբերի 18-ին, ժամը՝ 10:30-ին «ՀԱԷԿ» ՓԲԸ Կադրերի բաժնում։
Դիմումներ ներկայացրած անձինք մրցույթին ներկայանան «ՀԱԷԿ» ՓԲԸ Կադրերի բաժին՝ անձը հաստատող փաստաթղթով։
2. Ռադիացիոն անվտանգության բաժնի թափուր պաշտոնի համալրման նպատակով մրցույթի կազմակերպման մասին։
Ռադիացիոն անվտանգության բաժնի՝ շրջակա միջավայրի պահպանության լաբորատորիայի լաբորանտի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար ներկայացվող հիմնական պահանջներն են՝
Ստորև նշվածի քիմիական անալիզի կատարում.
- նետվող ջրեր,
- գրունտային ջրեր,
- մակերևութային ջրեր,
- կենցաղային խմելու ջրեր:
ՌԱԲ-ի ՇՄՊԼ էկոլոգիայի խմբի հինգերորդ կարգի լաբորանտի գործառույթներն են.
- բարդ տիտրած և ստանդարտ լուծույթների պատրաստում,
- անալիզների կատարման համար ապակե անոթների, սարքերի և քիմիական ռեակտիվների պատրաստում,
- տրամաչափարկման գրաֆիկների կառուցում, վերահսկման կետերից նմուշառում:
Տեղեկություններ աշխատաժամանակի (աշխատանքի և հանգստի) ռեժիմի, աշխատապայմանի վերաբերյալ.
- աշխատանքային ժամերը՝ ժամը 08։30-ից մինչև ժամը 16։30,
- ընդմիջման ժամանակը՝ ժամը 12։30-ից մինչև ժամը 13։18,
- աշխատապայման՝ վնասակար։
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝
- Դիմում
- Ինքնակենսագրական՝ հայերենով
Նշված փաստաթղթերը անհրաժեշտ է ներկայացնել թղթային տարբերակով` ՀԱԷԿ-ի քարտուղարության խումբ կամ ուղարկել էլեկտրոնային եղանակով anpp@anpp.am հասցեին՝ նշելով «Կադրերի բաժին՝ թափուր աշխատատեղերի համալրման համար»։ Հարցերի դեպքում զանգահարել կապի օպերատորի (+374 10) 28 98 30 հեռախոսահամարին, խնդրել միացնել Կադրերի բաժին (ներքին հեռախոսահամար` 32-55):
Մրցույթին մասնակցելու համար դիմումներն ընդունվում են 2025 թվականի նոյեմբերի 13-ից մինչև նոյեմբերի 20-ը ներառյալ։
Մրցույթը կանցկացվի 2025 թվականի նոյեմբերի 21-ին, ժամը՝ 10:30-ին «ՀԱԷԿ» ՓԲԸ Կադրերի բաժնում։
Դիմումներ ներկայացրած անձինք մրցույթին ներկայանան «ՀԱԷԿ» ՓԲԸ Կադրերի բաժին՝ անձը հաստատող փաստաթղթով։
3. Տուրբինային արտադրամասի թափուր պաշտոնի համալրման նպատակով մրցույթի կազմակերպման մասին։
Տուրբինային արտադրամասի՝ 5-րդ կարգի փականագործի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար ներկայացվող հիմնական պահանջներն են՝
- միջնակարգ կրթություն
- ռուսերենի իմացություն
Տեղեկություններ աշխատաժամանակի (աշխատանքի և հանգստի) ռեժիմի, աշխատապայմանի և աշխատավարձի վերաբերյալ․
- աշխատանքային ժամերը՝ ժամը 08։30-ից մինչև ժամը 16։30,
- ընդմիջման ժամանակը՝ ժամը 12։30-ից մինչև ժամը 13։18
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝
- Դիմում
- Ինքնակենսագրական՝ հայերենով
Նշված փաստաթղթերը անհրաժեշտ է ներկայացնել թղթային տարբերակով` ՀԱԷԿ-ի քարտուղարության խումբ կամ ուղարկել էլեկտրոնային եղանակով anpp@anpp.am հասցեին՝ նշելով «Կադրերի բաժին՝ թափուր աշխատատեղերի համալրման համար»։ Հարցերի դեպքում զանգահարել կապի օպերատորի (+374 10) 28 98 30 հեռախոսահամարին, խնդրել միացնել Կադրերի բաժին (ներքին հեռախոսահամար` 32-55):
Մրցույթին մասնակցելու համար դիմումներն ընդունվում են 2025 թվականի նոյեմբերի 10-ից մինչև նոյեմբերի 19-ը ներառյալ։
Մրցույթը կանցկացվի 2025 թվականի նոյեմբերի 20-ին, ժամը՝ 10:30-ին «ՀԱԷԿ» ՓԲԸ Կադրերի բաժնում։
Դիմումներ ներկայացրած անձինք մրցույթին ներկայանան «ՀԱԷԿ» ՓԲԸ Կադրերի բաժին՝ անձը հաստատող փաստաթղթով։
***
Դիմումներ ներկայացրած անձիք ներկայանան ՝՝ՀԱԷԿ՝՝ ՓԲԸ կադրերի բաժին անձը հաստատող փաստաթղթով:
Նշված աշխատատեղերի համալրման համար հայտարարված մրցույթին մասնակցելու ցանկություն հայտնող անձիք իրենց մասնագիտական տվյալները ներկայացնող փաստաթղթերը՝ հայտարարագրում նշված ժամկետում կարող են ուղարկել «ՀԱԷԿ» ՓԲԸ պաշտոնական հասցեին anpp@anpp.am նշելով «Կադրերի բաժին՝ Թափուր աշխատատեղերի համալրման համար»: Հարցերի դեպքում զանգահարել կապի օպերատորի (+374 10) 28 98 30 հեռախոսահամարին, նշելով Կադրերի բաժին միացնելու ներքին 32-55 հեռախոսահամարը:
***
ՀԱՅԿԱԿԱՆ ԱՏՈՄԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆԸ ԱՆՎՏԱՆԳ ՇԱՀԱԳՈՐԾԵԼՈՒ և ՍԵՐՆԴԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՎՈՒՄ Է ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅԱՄԲ ՀԵՏևՎՅԱԼ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՀԵՏ՝
- ԱՏՈՄԱՅԻՆ ԿԱՅԱՆՆԵՐ և ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ
- ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԿԱՅԱՆՔՆԵՐԻ ՖԻԶԻԿԱ
- ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԿԱՅԱՆՆԵՐ և ՀԱՄԱԿԱՐԳԵՐ
- ՃԱՐՏԱՐԱԳԵՏ - ՄԵԽԱՆԻԿՆԵՐ
ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՑՈՒՑԱԿՈՒՄ և ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ՑԱՆԿԱՑՈՂՆԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ԴԻՄԵԼ ՀԱԷԿ-ի ԿԱԴՐԵՐԻ ԲԱԺԻՆ և/կամ ՈՒՍՈՒՄՆԱ-ՎԱՐԺԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ ՀԵՏևՅԱԼ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՈՎ՝
010 – 28 – 98 – 30 / ՀԱԷԿ-ի կապի ծառայություն / և ԽՆԴՐԵԼ ՄԻԱՑՆԵԼ ԿԱԴՐԵՐԻ ԲԱԺԻՆ (33 - 57) կամ ՈՒՍՈՒՄՆԱ-ՎԱՐԺԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ (30 - 49):
***
՛՛ՀԱԷԿ՛՛ ՓԲԸ կադրային բանկի համալրման համար պահանջվող մասնագիտությունների/մասնագիտացումների ցանկ




