Աջակցության առաքելություն Հայկական ԱԷԿ-ում

08.04.2019

Աջակցության առաքելություն Հայկական ԱԷԿ-ում

2019թ. փետրվարի 25-ից մարտի 1-ն ընկած ժամանակահատվածում Հայկական ԱԷԿ-ի խնդրանքով ՇԿՀԱ Մոսկովյան կենտրոնն անցկացրեց աջակցության առաքելություն (ԱԱ) «Սարքավորումների, շենքերի և կառույցների շրջայցերի կազմակերպում: Շրջայցերի արդյունքում դիտողությունների ու շեղումների հայտնաբերում և վերացում» թեմայով: Աջակցության առաքելության աշխատանքներին մասնակցեցին հետևյալ փորձագետները.

• Կովալյով Եվգենիյ Վլադիմիրի (ՇԿՀԱ ՄԿ, Ռուսաստան)

• Լոբաչյով Պավել Ալեկսեյի  (Սմոլենսկի ԱԷԿ, Ռուսաստան)

• Շչերբակով Պավել Բորիսի (Կոլայի ԱԷԿ, Ռուսաստան)

• Ակսյոնով Սեմյոն Վասիլիի(ՇԿՀԱ ՄԿ, Ռուսաստան)

• Պակիդանսկի Վալենտին Սլավչև (Կոզլոդույի ԱԷԿ, Բուլղարիա)

• Շչելիկ Յուրիյ Վլադիսլավի (Կալինինի ԱԷԿ, Ռուսաստան)

Աջակցության առաքելության նպատակներն են. 

• ընդօրինակել այլ ԱԷԿ-ների առաջատար փորձը և, հնարավորության դեպքում, ներդնել այն Հայկական ԱԷԿ-ում` շրջայցերի արդյունավետությունը բարձրացնելու, դիտողություններն ու շեղումները հայտնաբերելու և վերացնելու նպատակով: Աջակցության առաքելությունն անց էր կացվում «ասիստ-վիզիտի» ձևաչափով: «Ասիստ-վիզիտի» ընթացքում ԱԱ փորձագետները դիտումներ էին կատարում ԱԷԿ-ի հարթակում, հարցազրույցներ անցկացնում անձնակազմի հետ և գնահատում անձնակազմի աշխատանքը տվյալ ուղղությամբ հայտնաբերված փաստերի հիման վրա: Հիմնվելով սեփական փորձի վրա և հաշվի առնելով լավագույն պրակտիկան` ԱԱ թիմը յուրաքանչյուր ուղղության համար ներկայացրեց առկա խնդիրները և սարքավորումների, շենքերի և կառույցների շրջայցերի կազմակերպման կատարելագործմանն ուղղված հանձնարարականների ցանկը: 

Ուրբաթ օրը` մարտի 1-ին, եզրափակիչ խորհրդակցության ժամանակ փորձագետները Հայկական ԱԷԿ-ի ներկայացուցչին փոխանցեցին ԱԱ հաշվետվության նախագիծը, որը պարունակում էր պրոբլեմային ուղղություններին վերաբերող հանձնարարականները և դրական կողմերը: