АО ОКБ «ГИДРОПРЕСС» և АО «Русатом Сервис» ընկերության ներկայացուցիչների այցը ՀԱԷԿ

06.03.2019

АО ОКБ «ГИДРОПРЕСС» և АО «Русатом Сервис» ընկերության ներկայացուցիչների այցը ՀԱԷԿ

Ս/թ մարտի 5-ից 6-ը ՀԱԷԿ-ում անցկացվում են խորհրդակցություններ АО ОКБ «ГИДРОПРЕСС» և АО «Русатом Сервис» ընկերությունների ներկայացուցիչների մասնակցությամբ: Քննարկվում են ՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկի սարքավորումների Շահագործման ժամկետի երկարացման (ՇԺԵ) աշխատանքների իրականացման նկատմամբ կիրառվող մոտեցումների և սպրինկլերային համակարգի արդիականացման վերաբերյալ հարցեր: Խորհրդակցությանը մասնակցում են Հայկական ատոմային էլեկտրակայանի ղեկավարությունը, շահագրգիռ ստորաբաժանումների ղեկավարները, «Հայատոմ» ԳՀԻ պատվիրակությունը գլխավոր  տնօրեն Վ.Պետրոսյանի ղեկավարությամբ և ՀՀ Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի նախագահի առաջին տեղակալ՝ Խաչատուր Խաչիկյանը: