AO

19.02.2019

AO "Турбоатом" ընկերության գլխավոր տնօրենի հրավերով «ՀԱԷԿ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Մ.Վարդանյանը ս/թ փետրվարի 15-ին մասնակցել է այդ ընկերության 85-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառմանը

2019 թ.ի փետրվարի 14-ին  Յարոսլավ Իմաստունի անվան Ազգային իրավաբանական համալսարանի ուսանողների պալատում տեղի ունեցավ  «Տուրբոատոմ» ԲԸ  85-ամյակին նվիրված   հանդիսավոր տոնակատարությունը՝ Ուկրաինայի նախագահի մասնակցությամբ:

Օտարերկրյա հյուրերերից բեմից շնորհավորանքի խոսքեր հղեցին «ՀԱԷԿ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Մովսես Վարդանյանը և «Եվրասիական էներգետիկ կորպորացիա» ԲԸ (Ղազախստան)՝ արտադրության զարգացման և ապահովման փոխնախագահ Բոգդան Նաբոկան:

 «Թույլ տվեք Հայկական ԱԷԿ-ի և Հայաստանի Հանրապետության Էներգետիկայի նախարարության անունից շնորհավորել Ձեզ 85-ամյակի առիթով, - իր շնորհավորական խոսքում ասաց  Մովսես Վարդանյանը:   - Ինչպես կովկասցիներն են ասում, 85-ամյակը հենց այն տարիքն է, երբ ամեն ինչ գիտեք և ամեն ինչ կարող եք: Մեր համագործակցությունը սկսվել է դեռ 1969 թ.-ին, և մինչ օրս  «Տուրբոատոմ»-ը մնում է  ռազմավարական և հուսալի գործընկեր: Կարծում եմ, որ մենք ևս 30 տարի դեռ հաստատ աշխատելու ենք միասին»:

Մովսես Վարդանյանը  նաև շնորհակալություն հայտնեց Վիկտոր Սուբբոտինին և  «Տուրբոատոմ»-ի ողջ անձնակազմին՝  2018 թ.-ին Հայկական ԱԷԿ-ում սարքավորման արդիականացման ընթացքում իրականացրած որակյալ աշխատանքի համար:  

Տոնակատարության հանդիսավոր մասի ավարտին «Տուրբոատոմ»-ի գլխավոր տնօրեն Վիկտոր Սուբբոտինը երախտիքի խոսքեր ուղղեց բոլոր հյուրերին և ձեռնարկության գործընկերներին: «Մենք անկեղծ շնորհակալություն ենք հայտնում մեր բոլոր ընկերներին, որոնք եկել են ողջ աշխարհից՝ հեռավոր Ճապոնիայից, Հայաստանից, Ղազախստանից, Եվրոպայի երկրներից, եկել են մեր ուկրաինացի գործընկերները, որոնք մեր արտադրանքի հիմնական պատվիրատուներն են: Այս ամենը հանդիսանում է մեր անձնակազմի հենակետը », - ասաց նա:

Վիկտոր Սուբբոտինը վստահեցրեց, որ «Տուրբոատոմ»-ը մշտապես կմնա վստահելի գործընկեր՝ միշտ շարժվելով միայն առաջ՝ դեպի Ուկրաինայի զարգացում:

Հյուրերի ելույթների միջև ընկած ժամանակահատվածներում ներկաների համար երգում էին Ուկրաինայի վաստակավոր արտիստները և երաժշտական մրցույթների եզրափակիչ փուլ անցած մասնակիցները: Տոնական համերգը եզրափակեց ժամանակակից էստրադայի աստղ Օլգա Պոլյակովայի ելույթը:

Աղբյուրը՝  www.turboatom.com