Աշխատանքային այցով ՀԱԷԿ է այցելել ՀՀ ԱԻ նախարարը

12.07.2018

Աշխատանքային այցով ՀԱԷԿ է այցելել ՀՀ ԱԻ նախարարը

Հուլիսի 12-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Հրաչյա Ռոստոմյանն այցելեց <<Հայկակական ատոմային Էլեկտրակայան>>(ՀԱԷԿ)` ծանոթանալու ընկերության և այնտեղ պահպանության ծառայություն իրականացնող հատուկ  հրշեջ ջոկատի ընթացիկ աշխատանքին:

Հրավիրված խորհրդակցության ժամանակ ԱԻ նախարարը նշեց, որ Հայկական ատոմային էլեկտրակայանի անվտանգ գործունեության կարևոր բաղադրիչն է նաև ՀՀ ԱԻՆ ՀԱԷԿ-ի հատուկ հրշեջ-ջոկատի աշխատանքը, և այս առումով   պատասխանատվության առավել բարձր գիտակցությամբ  և ուշադրությամբ պետք է շարունակել աշխատանքները:

ՀԱԷԿ-ի գլխավոր տնօրեն Մովսես Վարդանյանն իր խոսքում շնորհակալություն հայտնեց ՀՀ ԱԻՆ ՓԾ  և ՓՈՒԾ պահապնության ՀԱԷԿ-ի հատուկ հրշեջ-ջոկատի հրամանատար Հ.Մխիթարյանի  անձնակազմին՝ նշելով, որ ջոկատն իր առջև դրված խնդիրները՝ մասնավորապես հրդեհային անվտանգությունը և նախապահպանությունը, իրականացնում է բարձր մակարդակով:

Հանդիպման ընթացքում նախարարին ներկայացվեցին ընթացիկ աշխատանքներն ու խնդիրները: Խորհրդակցության ժամանակ ՀՀ ԱԻ նախարար Հ. Ռոստոմյանը համագործակցության և տեխնիկական հագեցվածության մասին հարցեր առաջադրեց. որոշվեց տեղեկատվական կապն առավել ուժեղացնել: ՀԱԷԿ-ի գլխավոր տնօրեն Մ. Վարդանյանը նշեց, որ, ՀԱԷԿ-ի անվտանգության նկատառումներից ելնելով, իրականացվել են ինքնագնահատման մասնագիտական սթրես- թեստեր, և երաշխավորեց, որ ՀԱԷԿ-ի անվտանգությունը բարձր մակարդակում է գտնվում:Հանդիպման ընթացքում Մ.Վարդանյանը խոսեց սարքավորումների արդիականցման մասին նշեց, որ արդեն սկսված է տեխնիկական բազայի 40%-ի արդիակացման գործընթացը,փաստեց ,որ սարքավորումները կարող են շուրջ 30 տարի ապահովել ՀԱԷԿ-ի բնականոն աշխատանքային գործընթացը:

Նախարար Ռոստոմյանը շրջեց նաև տուրբինային արտադրամասում, եղավ բլոկի կառավարման վահանակում , ծանոթացավ կայանի շենքային պայմաններին, տեխնիկական զինվածությանն ու խնդիրներին, որտեղ նախարարին ներկայացրին  նոր սարքավորումները և հների արդիականացման տարբերակները: