Աշխատանքային հանդիպում

13.06.2018

Աշխատանքային հանդիպում

Ս/թ հունիսի 14-ից 15-ն ընկած ժամանակահատվածում նախատեսվում է ռուսական կազմակերպությունների ներկայացուցիչների այցը ՀԱԷԿ՝ ՇԺԵ (շահագործման ժամկետի երկարացման) հարցերին և ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման շրջանակներում արդիականացմանը նվիրված պլանավորված աշխատանքային հանդիպմանը մասնակցելու նպատակով:

Պատվիրակությունը կազմված է «Ռոսէներգոատոմ կոնցերն» ԲԸ, «Ռուսատոմ սերվիս» ԲԸ, «Ատոմտեխէներգո» ԲԸ, «Ատոմէներգորեմոնտ» ԲԸ, «Ատոմտեխէքսպորտ» ԲԸ և «ՑՆԻԻՏՄԱՇ» ԲԸ մասնագետներից: