Աշխատունակության ստուգում և անձնակազմի ուսուցում

26.06.2018

Աշխատունակության ստուգում և անձնակազմի ուսուցում

ԱԷՄԳ նախագծի շրջանակներում ամերիկյան «PerkinElmer» կորպորացիայի կողմից ՀԱԷԿ մատակարարված սցինտիլյացիոն հաշվիչի տեղակայման, աշխատունակության ստուգման և անձնակազմի ուսուցման նպատակով ատոմակայանում է գտնվում ֆիննական «Pribori Oy» ընկերության ներկայացուցիչ Նիկիտա Իոնովը:

            «Pribori Oy» ընկերությունը բարձր որակավորում ստացած մասնագետների և ժամանակակից տեխնոլոգիական սարքավորումների շնորհիվ ամենամեծ մատակարարներից մեկն է Ռուսաստանում և ԱՊՀ-ում: