Ատոմային էներգիայի միջազգային գործակալության  (ՄԱԳԱՏԷ) հաղորդագրությունը՝  (IRRS) թիմի ՀՀ-ում իրականացրած առաքելության վերաբերյալ,  Արմինֆոն տեղեկացնում է.

21.06.2019

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) հաղորդագրությունը՝ (IRRS) թիմի ՀՀ-ում իրականացրած առաքելության վերաբերյալ, Արմինֆոն տեղեկացնում է.

Արմինֆո. Հայաստանը առաջընթաց է գրանցել միջուկային և ռադիացիոն անվտանգության ոլորտում իր նորմատիվ բազայի ամրապնդման գործում։  Այդ մասին ասված է Ատոմային Էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) հաղորդագրության մեջ, որն ամփոփում է Օրենսդրության վերանայման ինտեգրված ծառայության (IRRS) թիմի յոթնօրյա առաքելության արդյունքները:

Առաքելությունն իրականացվել է Հայաստանի կառավարության խնդրանքով եւ կազմակերպվել է Հայաստանի միջուկային կարգավորման գործակալության (ANRA) կողմից:  Միևնույն ժամանակ, ինչպես կարծում են ՄԱԳԱՏԷ-ի փորձագետները, հանրապետությունում դեռևս կան խնդիրներ, այդ թվում, զգացվում է կարգավորող մարմնում որակյալ և փորձառու աշխատակիցների պակաս: "Հայաստանն էական առաջընթաց է գրանցել անվտանգության քաղաքականության և ռազմավարության մշակման գործում։  Այնուամենայնիվ, կարգավորիչը բախվում է մարդկային ռեսուրսների հետ կապված կրիտիկական իրավիճակի:  ANRA-ն եւ նրա տեխնիկական եւ օժանդակ կազմակերպությունը՝ Միջուկային եւ ռադիացիոն անվտանգության կենտրոնը (NRSC), ֆինանսապես մրցունակ չեն ոլորտի եւ Հայկական ԱԷԿ-ի համեմատ։  Անհրաժեշտ է շտապ զբաղվել այդ հարցով", - նշել է IRRS խմբի ղեկավար, Շվեյցարիայի միջուկային անվտանգության դաշնային տեսչության գլխավոր տնօրեն Հանս Վանները։

Խումբը արձանագրել է, որ Հայաստանը 2015 թվականից ի վեր առաջընթաց քայլ է կատարել՝ ընդունելով աշխատած վառելիքի և ռադիոակտիվ թափոնների հետ վարվելու ռազմավարությունը և ուժեղացնելով վթարային պատրաստվածության և արձագանքելու հետ կապված տեսչությունները: Թիմը խոստովանել Է, որ ANRA - ն բախվում է միջուկային անվտանգության կարգավորման բազմաթիվ խնդիրների, այդ թվում՝ ԱԷԿ-ում սթրես-թեստերի անցկացման Եվրոպական միության նախաձեռնության հետ կապված եզրակացությունների իրականացմանը: "Հայկական ԱԷԿ - ի երկարաժամկետ շահագործմանն առնչվող ընթացիկ խնդիրների լույսի ներքո անվտանգության ապահովման համար կարգավորող ենթակառուցվածքի բարելավման IRRS առաքելության կողմից արված եզրակացությունները շատ ժամանակին են", - ասել Է ՄԱԳԱՏԷ-ի միջուկային կայանքների անվտանգության բաժնի տնօրեն Գրեգ Ռզենտկովսկին:  Նշենք, որ Հայաստանը ՄԱԳԱՏԷ անդամ է 1993 թվականից:  Կազմակերպությունը վերահսկողություն է իրականացնում հանրապետությունում գործող միակ միջուկային օբյեկտի նկատմամբ։ 

Նախորդ տարվա սեպտեմբերին, ելույթ ունենալով ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր կոնֆերանսի 62-րդ նիստում, ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների այն ժամանակվա փոխնախարար Գարեգին Բաղրամյանը նշում էր, որ Հայաստանը կարևորում է գործակալության հետ համագործակցության զարգացումն ու խորացումը:  Ատոմային էներգիայի խաղաղ օգտագործման բնագավառում ՄԱԳԱՏԷ-ի հետ համագործակցությունն արդյունավետորեն զարգանում է ոչ միայն միջուկային էներգետիկայի ոլորտում, այլեւ միջուկային բժշկության եւ երկրի տնտեսության այլ ոլորտներում: