06.11.2018

"АТОМиНарды" նարդու միջարտադրամասային մրցաշարը ՀԱԷԿ-ում

ՀԱԷԿ-ում նարդու մասսայականացման,  աշխատակիցների ֆիզկուլտ-առողջարարական և մարզական պատրաստվածության մակարդակը բարձրացնելու  նպատակով կազմակերպվեց «2018. Մինի-նարդու  առաջնություն»: Մրցաշարը մեկնարկեց  ՌԱ արտադրամասի տեխնիկական աշխատասենյակում ս/թ հոկտեմբերի 8–ից: Առաջնությանը մասնակցեցին  միայն  այն թիմերը`որոնց կազմը համալրված էր  ՀԱԷԿ-ի տվյալ  արտադրամասի կամ բաժնի աշխատակիցներով:

Առաջնությունն անցկացվեց երկու փուլով` նախնական և եզրափակիչ: Նախնական փուլում մասնակից թիմերը վիճակահանությամբ բաժանվեցին ենթախմբերի, և նախնական փուլի խաղերն անցկացվեցին  շրջանաձև մրցակարգով: Կիսաեզրափակիչ դուրս եկան ենթախմբերում 1-ին և 2-րդ տեղ գրաված թիմերը:

Առաջնության եզրափակիչ փուլին  ներկա էին   ՀԱԷԿ-ի ղեկավարությունը և աշխատակիցները,  АО" МЦОУ" միջազգային կենտրոնի ղեկավար անձիք: Եզրափակիչ փուլ անցած բոլոր մասնակիցները դրամական պարգևներ և պատվոգրեր ստացան АО" МЦОУ" միջազգային կենտրոնի ղեկավարներից:  

Եզրափակիչ փուլում հանդիպեցին Կենտրոնացված վերանորոգումների արտադրամասի(ԿՎԱ)  և Ջերմային ավտոմատիկայի և չափումների  ( ՋԱևՉԱ -ի) թիմերը: Հաղթող ճանաչվեց ՋԱևՉԱ-ի  թիմը: