ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՄԱՍ.  ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԿԵՏԻ ԵՐԿԱՐԱՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ

27.09.2018

ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՄԱՍ. ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԿԵՏԻ ԵՐԿԱՐԱՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ

  Էլեկտրական արտադրամասը (ԷԱ) հանդիսանում է ՀԱԷԿ-ի կառուցվածքային ստորաբաժանումներից մեկը, որի հիմնական գործառույթն է կայանի բոլոր էլեկտրական սարքավորումների անվտանգ և հուսալի շահագործումը:

ԷԱ-ի կազմի մեջ են մտնում հետևյալ կառուցվածքային միավորները

  • Օպերատիվ անձնակազմ
  • Գլխավոր սխեմայի լաբորատորիա
  • Բարձր լարման փորձարկումների և չափումների լաբորատորիա
  • Սեփական կարիքների լաբորատորիա
  • Հակահրդեհային ավտոմատիկայի լաբորատորիա
  • Պտտվող մեխանիզմների տեղամաս
  • Մալուխային տնտեսություն
  • Կոմուտացիոն սարքավորումների վերանորոգման տեղամաս
  • ԲԲՍ-ի  և տրանսֆորմատորների վերանորոգման տեղամաս
  • Վերահսկվող գոտու էլեկտրասարքավորումների վերանորոգման տեղամաս
  • ՀԱԷԿ-ի արտաքին էլեկտրասարքավորումների վերանորոգման տեղամաս
  • Միկրոպրոցեսորային տեխնիկայի  և գրգռման համակարգերի լաբորատորիա
  • Փաստաթղթերի պատրաստման խումբ

 Այս կառուցվածքային միավորներն ապահովում են արտադրամասի գործունեության ընթացիկ և հեռանկարային արտադրատեխնիկական պլանների,  զարգացման կոմպլեքս պլանների և արտադրության կատարելագործման  մշակման, աշխատանքի կազմակերպման կատարելագործման և արտադրամասում անձնակազմի որակավորման բարձրացման ու  պահպանման աշխատանքների կազմակերպման ամբողջական գործընթացը:

Վերջին տարիներին ՀԱԷԿ-ում իրականացվում են գործող №2 էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացմանն ուղղված աշխատանքներ, որոնց մի զգալի մասը իրականացվել և իրականացվելու է Էլեկտրական արտադրամասում: Այդ կապակցությամբ, ՀԱԷԿ-ում մի շարք միջազգային կազմակերպությունների հետ համատեղ, արդեն իրականացվել են մեծածավալ աշխատանքներ ԷԱ-ի հիմնական և օժանդակ սարքավորումների հետագա շահագործման հնարավորությունը գնահատելու և շահագործման ժամկետները երկարացնելու հիմնավորման ուղղությամբ:

Շահագործման ժամկետի երկարացման ծրագրի շրջանակներում նախատեսվում է հետևյալ սարքավորումների փոխարինումը նորով`

Ավարտին են մոտենում ՏԳ-3 տուրբագեներատորի, նրա գրգռման համակարգի և Տ-3 տրանսֆորմատորի մոնտաժման աշխատանքները:

  2019թ-ին նախատեսված են աշխատանքներ ՏԳ-4 տուրբագեներատորի և Տ-4 տրանսֆորմատորի, 0.4կՎ,6 կՎ անջատիչների, անխափան էլ. սնուցման բոլոր սարքավորումների, ինչպես նաև СЭУ-20 էլեկտրոլիզային տեղակայանքի փոխարինումը  նորով:

  2020թ-ին նախատեսված է բաց  բաշխիչ  սարքավորումների (ԲԲՍ -110/220կՎ) փոխարինումը  նորով :

   Նախատեսված աշխատանքները հնարավորություն կտան բարձրացնել շահագործվող սարքավորումների անվտանգության, հուսալիության և արդյունավետության մակարդակը և երկարաձգել №2 էներգաբլոկի շահագործման ժամկետը առնվազն 10 տարով: