Երեխաների պաշտպանության միջազգային օր

01.06.2016

Երեխաների պաշտպանության միջազգային օր

Երեխաների պաշտպանության միջազգային օրվա` հունիսի 1-ի կապակցությամբ  ՀԱԷԿ-ում կազմակերպվել է միջոցառում աշխատակիցների երեխաների մասնակցությամբ: “ՀԱԷԿ” ՓԲԸ գլխ. տնօրեն Մ. Վարդանյանը շնորհավորել է երեխաներին տոնի կապակցությամբ և մաղթել նրանց անհոգ ու խաղաղ մանկություն։ Երեխաները ներկաներին հիացրել են իրենց ասմունքով, երգ ու պարով, թատերական ներկայացմամբ։ Միջոցառման ավարտին երեխաները ստացել են նվերներ և գույնզգույն կավիճներ: Այնուհետև ՀԱԷԿ-ին կից հրապարակում ասֆալտի վրա երեխաները գույնզգույն կավիճներով արտահայտել են իրենց հույզերն ու ցանկությունները` նկարելով զանազան պատկերներ: