Գործընկերային ստուգում Բոհունիցեի ԱԷԿ-ում

26.09.2017

Գործընկերային ստուգում Բոհունիցեի ԱԷԿ-ում

«Հետֆուկուսիմյան» շրջանում ՇԿՀԱ-ն կատարելագործում է «Գործընկերային ստուգումներ» ծրագիրը` ԱԷԿ-ների անվտանգության ու հուսալիության  բարձրացման համար նախատեսված ստուգումների արդյունքների որակն ու կարևորությունը բարձրացնելու նպատակով: 2017թ. սեպտեմբերի 26-ից 30-ը Հայկական ԱԷԿ-ի գլխավոր տնօրեն Մովսես Վարդանյանը մասնակցեց Բոհունիցեի ԱԷԿ-ում անցկացվող գործընկերային ստուգմանը` որպես ՇԿՀԱ պատասխանատու ներկայացուցիչ: ՇԿՀԱ ղեկավարությունը նման կատարելագործման կարևորագույն ասպեկտներից մեկն է համարում շահագործող կազմակերպությունների և ընկերությունների բարձր օղակի ղեկավարների (CEO)` որպես  ՇԿՀԱ պատասխանատու ներկայացուցիչների ներգրավումը գործընկերային ստուգման (ԳՍ) արդյունքների գնահատման մեջ. բարելավման ենթակա հնարավոր բնագավառների վերլուծություն, ստուգման եզրափակիչ փուլում ԱԷԿ-ի ղեկավարության և ԳՍ թիմի փորձագետների հետ քննարկումներին մասնակցություն: Բոհունիցեի ԱԷԿ-ում անցկացված գործընկերային ստուգման արդյունքների վերաբերյալ պաշտոնական հաշվետվությունը կներկայացվի ՇԿՀԱ վեբ-կայքում: