ՀԱԷԿ-ի հետ համագործակցող մի շարք ընկերությունների ներկայացուցիչների այցը ատոմակայան

26.05.2017

ՀԱԷԿ-ի հետ համագործակցող մի շարք ընկերությունների ներկայացուցիչների այցը ատոմակայան

Ս/թ մայիսի 10-ից սկսվել է ՀԱԷԿ-ի հետ համագործակցող մի շարք ընկերությունների ներկայացուցիչների այցը ատոմակայան` թիվ 2 էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետի երկարացման ծրագրի շրջանակներում 2017թ. պլանային նախազգուշական վերանորոգման (ՊՆՎ-2017) ընթացքում կատարման ենթակա վերանորոգման և սարքավորումների հետազոտման աշխատանքների կոորդինացման, կազմակերպման, վերահսկման կամ անմիջական իրականացման նպատակով:

ՊՆՎ-2017-ի ընթացքում սպասվում է АО "Русатом Сервис", АО "Атомтехэнерго", ОКБМ Африкантов, АО  «НПО «ЦНИИТМАШ», Нововоронежская АЭС, Кольская АЭС, ОКБ ГИДРОПРЕСС, Балаковская АЭС, Калининская АЭС, АО ЭХО+, АО ЦКТИ, Балаковатомтехэнерго մոտ 100 մասնագետների այցը ՀԱԷԿ, ընդհանուր թվով, ավելի քան 2200 մարդ-օր: