ՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկի 3-րդ տուրբագեներատորը միացավ ՀՀ էներգահամակարգին

13.11.2018

ՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկի 3-րդ տուրբագեներատորը միացավ ՀՀ էներգահամակարգին

Ս/թ նոյեմբերի 13-ին ժամը 14:32 ՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկի 3-րդ տուրբագեներատորը` շահագործման ժամկետի երկարացման ծրագրի շրջանակներում արդիականացման աշխատանքներն ավարտելուց հետո գործարկվեց և միացավ ՀՀ էներգահամակարգին:

*****

2018 թ-ին Հայկական ԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկի էլեկտրաէներգիայի գեներացման բլոկի էլեկտրատեխնիկական սարքավորումների արդիականացման և փոխարինման ընթացքում կատարվել են գործարկման-կարգաբերման աշխատանքներ և փորձարկումներ, այն է`

  • կատարվել են բլոկի ուժային տրանսֆորմատորի փորձարկումներ (Տ 3-ը դրվել է լարման տակ, կատարվել են համալիր փորձարկումներ և Տ 3 տրանսֆորմատորի  պարապ ընթացքի և կարճ միակցման փորձեր),
  • կատարվել են ՏԳ-3 տուրբագեներատորի ստուգումներ և փորձարկումներ (կատարվել են գեներատորի պարապ ընթացքի և կարճ միակցման փորձեր),
  • կատարվել են ՏԳ-3 տուրբագեներատորի և Տ 3 տրանսֆորմատորի ռելեային պաշտպանության, ավտոմատիկայի, չափումների, կառավարման, ազդանշանման  սարքերի աշխատանքի ստուգում և փորձարկում,
  • կատարվել են գեներատորային հոսանահաղորդիչների բարձրավոլտ փորձարկումներ,
  • կատարվել են տուրբագեներատորի ինքնագրգռման թիրիստորային համակարգի փորձարկումներ և կարգաբերում:

Վերոնշյալ սարքավորումների գործարկման-կարգաբերման բոլոր աշխատանքներն ու փորձարկումները կատարվել են փոխարինվող/արդիականացվող համապատասխան սարքավորումների մատակարարների (ПАО «Силовые машины», ПАО «Запорожтрансформатор», АО «Турбоатом»)`շեֆ-մոնտաժ և շեֆ-կարգաբերում իրականացնողների վերահսկողությամբ:

Համաժամանակացումից (синхронизация) և գեներատորը ցանցին միացնելուց հետո կիրականացվեն ռելեային պաշտպանության և ավտոմատիկայի սարքերի, գեներատորի գրգռման համակարգի, տուրբաագրեգատի ջերմային վիճակի ստուգումներ, էլեկտրական հզորության յուրացման (50%, 75% և 100%) փուլերում (этапы освоения)  գրգռման կարգավորում: