ՀԱԷԿ-ին  մատակարարվել է տեղեկատվական հաշվողական համակարգի  ծրագրատեխնիկական համալիր

13.07.2018

ՀԱԷԿ-ին մատակարարվել է տեղեկատվական հաշվողական համակարգի ծրագրատեխնիկական համալիր

Հուլիսի 11-ին  ժամը 16 00-ին ստացել ենք տեղեկատվական հաշվողական համակարգի  ծրագրատեխնիկական համալիր, որը սպասարկում է մոտ 5000 պարամետր, տեղադրվելու է կենտրոնական կառավարման վահանակում , որտեղ հերթափոխի անձնակազմը օգտվելով տվյալներից կատարում է աշխատանքային բլոկի կառավարումը: Հուլիսի 23 –ին նախատեսվում է արտադրող գործարանի` «Վեստ ինժիներինգ» ՍՊԸ- ի  ներկայացուցիչների այցը ՀԱԷԿ: Այցելելու են ՀԱԷԿ՝ սարքավորումների ստուգման և հանձման  գործընթացին մասնակցելու  նաև  մուտքային հսկում իրականացնելու նպատակով: Նախատեսվում է նաև այդ համակարգի ամբողջական գործընթացը ապահովելու համար 5000 տվիչի մատակարարում , որոնց մոնտաժման և կարգաբերման աշխատանքները կիրականացվեն 2019թ-ի ընթացքում: