ՀԱԷԿ-ում անցկացվեց վթարային հակազդման վարժանք

17.04.2019

ՀԱԷԿ-ում անցկացվեց վթարային հակազդման վարժանք

Ս/թ ապրիլի 9-ին վթարային հակազդման բնագավառում անձնկազմի հմտությունները կատարելագործելու նպատակով անցկացվեց վթարային վարժանք: Վարժանաքը հերթափոխային անձնակազմի և վարժանքը վերահսկողների համար սկսվեց ժամը 10:00-ին:

Ազդարարման սխեմայի համաձայն  մասնակիցների գործողությունները և հավաքը ազդարարվեց ՀԱԷԿ-ում «Տեղային վթարով», որը  հետագայում վերածվեց «Ընդհանուր վթարի»:

  1. Վարժանքի սցենարով անցկացվեց  հետևյալ միջոցառումները.

ա/   իրավիճակի գնահատում և վթարի դասակարգում,

բ/    ազդարարման իրականացում,

գ/    անձնակազմի պաշտպանական միջոցառումների իրականացում` պատսպարում, անհատական պաշտպանական միջոցների օգտագործում, յոդային կանխարգելում, տարհանում,

դ/    համապատասխան ատյաններին տեղեկատվության և լրացված ձևաթղթերի փոխանցում պետական մարմիններին,

ե/    ռադիացիոն մոնիթորինգի անցկացում,

զ/    հրդեհաշիջման աշխատանքներ:

  1. Վարժանքին մասնակցեցին.
  • վարժանքի ղեկավարը` գլխավոր ճարտարագետի շահագործման գծով տեղակալը
  • արտակարգ իրավիճակների հանձնաժողովը,

կայանի վթարային հակազդման համակարգի անալիտիկ և ճարտարագիտա-տեխնիկական աջակցության խմբերը, հասարակայնության և զանգվածային լրատվական միջոցների հետ կապերի համակարգողը,

  • ՀԱԷԿ-ի “Դ” հերթափոխի անձնակազմը,
  • ՀԱԷԿ-ի պահպանության հատուկ հրդեհային ջոկատի անձնակազմը,
  • ռադիացիոն մոնիթորինգի խումբը,
  • ԷԱ, ՌԱ, ՏԱ, ՋԱՉԱ, ՌԱԲ տարհանման ենթակա անձնակազմը,
  • ապաստարանները շահագործող խումբը,
  • տարհանման հանձնաժողովը,
  • ազդարարման և տարհանման գործընթացին մասնակցող ԴՏՂՄԾ, ԱՏՏ և ՌԲ անձնակազմը:
  1. Վարժանքի վերահսկողներ էին  նշանակվել.
  • ճգնաժամային կառավարման կենտրոնում` ՈւՎԿ պետի տեղակալը,
  • լիամասշտաբ վարժասարքի սենյակում` գլխավոր ճարտարագետի տեղակալ -ՈւՎԿ պետը,
  • կառավարման գլխավոր վահանակում` ՇՊՏԲ առաջատար ճարտարագետը
  • թիվ 3 ապաստարանում` ՈԱ բաժնի առաջատար ճարտարագետը:

 Վարժանքի ավարտից հետո անցկացվեց վարժանքի վերլուծություն:

Վարժանքի վերահսկողները տեղեկատվություն տվեցին վարժանքի ընթացքում անձնակազմի գործողությունների, թույլ տված սխալների և թերությունների մասին:

Վարժանքի վերլուծության արդյունքների հիման վրա կմշակեն  միջոցառումներ` ի հայտ եկած թերությունները վերացնելու համար: