«ՀԱԷԿ» ՓԲԸ աշխատակիցների երեխաները մասնակցել են «Միջազգային խելացի արձակուրդներ Ռոսատոմի դպրոցի հետ» հերթափոխին

24.07.2019

«ՀԱԷԿ» ՓԲԸ աշխատակիցների երեխաները մասնակցել են «Միջազգային խելացի արձակուրդներ Ռոսատոմի դպրոցի հետ» հերթափոխին

Շարունակելով ատոմային ոլորտի սոցիալ-մշակութային նախագծերի աջակցության բնագավառում ձևավորված ավանդույթները` «Ռոսատոմ» պետական կորպորացիան Ռոսսոտրուդնիչեստվոյի հետ համատեղ հրավիրել է «ՀԱԷԿ» ՓԲԸ աշխատակիցների երեխաներին մասնակցել «Միջազգային խելացի արձակուրդներ Ռոսատոմի դպրոցի հետ» հերթափոխին:

 11-ից 15 տարեկան հինգ երեխա, որոնք ակտիվորեն մասնակցել էին «Ռոսատոմի դպրոց» նախագծի շրջանակներում իրականացվող “АТОМ ТВ” միջոցառումներին, դարձան Օռլյոնոկ համառուսական մանկական կենտրոնի 7-րդ հերթափոխի մասնակիցներ:

Հերթափոխի ծրագրի հիմքում ընկած էր երեխաների հաղորդակցական և ստեղծագործական ունակությունների զարգացման գաղափարը` հենվելով նրանց սեփական մշակութային փորձի վրա: Յուրաքանչյուր երեխա հնարավորություն ստացավ եռանդով մտնել այլ ժողովրդի մշակույթ տարատեսակ ակտիվ գործունեության միջոցով. ավանդույթներ և տոներ, զանազան արվեստանոցներ (հուշանվերների ստեղծումից մինչև թատերական բեմադրումներ, սպորտային խաղերից մինչև պարային ներկայացումներ):

Ծրագրի իրականացումն ապահովում էր «Ռոսատոմի դպրոց» միջազգային մանկական ճամբարների հմուտ մանկավարժներից կազմված թիմ: 

Երեխաներն ապրում էին` շփվելով ինչպես իրենց մայրենի լեզվով, այնպես էլ ռուսերեն և անգլերեն լեզուներով: Օգտագործվում էին նաև ունիվերսալ լեզուներ` ժեստեր, միմիկա, նշաններ, սխեմաներ:

Գլխավոր իրադարձություն դարձավ «Հյուսիսափայլ» («Северное сияние») մանկական մյուզիքլի պրեմիերան, որին մասնակցեց 1500 երեխա:

Ներկայացման մեջ ներգրավված էին «Միջազգային խելացի արձակուրդներ» հերթափոխի` Ռուսաստանից, Հունգարիայից, Ֆրանսիայից, Բուլղարիայից, Ուզբեկստանից, Հայաստանից և Եգիպտոսից ժամանած մասնակիցները: 

Ատոմային ստորջրյա նավատորմի 60-ամյակի պատվին հերթափոխի լավագույն մասնակից Հրակ Դովլաթյանին պարգևատրեցին Երկրի Հյուսիսային բևեռ իրականացվող աշխարհում միակ մանկական ռեյսին մասնակցելու հավաստագրով: Այդ արժեքավոր նվերն Օռլյոնոկ-ին հանձնեց «Վայգաչ» ատոմային սառցահատի նավապետ Լեոնիդ Իռլիցան:

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐԸ  ՏԵՍԱՆՅՈՒԹՈՒՄ`