ՀԱԷԿ ՓԲԸ գլխավոր տնօրեն Մ.Վարդանյանը ցավակցական հեռագիր է հղել Յուկիա Ամանոյի մահվան կապակցությամբ

24.07.2019

ՀԱԷԿ ՓԲԸ գլխավոր տնօրեն Մ.Վարդանյանը ցավակցական հեռագիր է հղել Յուկիա Ամանոյի մահվան կապակցությամբ

Մ.Վարդանյանը ցավակցական նամակ է ուղարկել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Յուկիա Ամանոյի մահվան կապակցությամբ, որում, մասնավորապես, ասված է.

«Խոր ցավով տեղեկացա Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Յուկիա Ամանոյի մահվան մասին:

Ջերմությամբ եմ հիշում վերջերս ՀԱԷԿ-ում ունեցած մեր հանդիպումը, որի ընթացքում քննարկեցինք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող կարևորագույն հարցեր: Հայաստանում միշտ կհիշենք Յուկիա Ամանոյին՝ որպես մեր երկրի անկեղծ բարեկամ, ով էական ներդրում է ունեցել Հայաստանի Հանրապետության և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության փոխգործակցության ամրապնդման գործում և ՀԱԷԿ-ին ցուցաբերված աջակցության համար:

«Հայկական ատոմային էլեկտրակայանի կոլեկտիվի և անձամբ իմ անունից ընդունեք խորին ցավակցություններս, ինչպես նաև անկեղծ զորակցության խոսքերս փոխանցեք Յուկիկա Ամանոյին, հարազատներին ու մտերիմներին»,-ասվում է գլխավոր տնօրենի ցավակցական հեռագրում: