30.09.2016
“ՀԱԷԿ’’ ՓԲԸ գլխավոր տնօրենը մասնակցում է ԱԷՄԳ-ի 60-րդ գլխավոր կոնֆերանսին
Սեպտեմբերի 26-ին Վիեննայում մեկնարկել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր կոնֆերանսի 60-րդ նստաշրջանը:
ՀՀ պատվիրակության կազմում կոնֆերանսին մասնակցում է նաև “ՀԱԷԿ’’ ՓԲԸ գլխավոր տնօրեն Մովսես Վարդանյանը:
ՀՀ պատվիրակությունը ղեկավարում է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը:
Գլխավոր կոնֆերանսի շրջանակներում նախատեսվում են մի շարք հանդիպումներ հետագա համագործակցության հարցերի, միջուկային էներգետիկայի զարգացման և անվտանգության ապահովմանն առնչվող խնդիրների քննարկման նպատակով:




