23.03.2019
Համապետական շաբաթօրյակ
Ս/թ մարտի 21-ին տեղի է ունեցել ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանի մամուլի ասուլիսը՝ նվիրված սույն թվականի մարտի 23-ին կայանալիք համապետական շաբաթօրյակի միջոցառումներին: Սուրեն Պապիկյանը նշել է, որ յուրաքանչյուր համայնք այցելելիս այդ համայնքի ղեկավարի կամ այդ համայնքի բնակչի պահանջատիրության մասին ես կարծիք եմ կազմում այդ համայնքի մաքրությամբ: Հայաստանը աղբից ազատելը մեզ համար առանցքային իմաստ և նշանակություն ունի, քանի որ իրական պահանջատեր ու իրավատեր քաղաքացի մենք կունենանք միայն այն պարագայում, երբ Հայաստանի յուրաքանչյուր անկյունի նկատմամբ նա դրսևորի պատշաճ հոգածություն:
Համապետական շաբաթօրյակ
Ս/թ մարտի 23-ին համապետական առաջին շաբաթօրյակին մաքրության և աղբահավաքության աշխատանքներ իրականացվեց նաև հայկական ատոմային էլեկտրակայանում (ՀԱԷԿ):
Շաբաթօրյակի շրջանակում մաքրվեց և բարեկարգվեց ՀԱԷԿ-ի տարածքի մուտքի կարևոր նշանակության ճանապարհների հարակից տարածքները, տարածքում գտվող խաչքարերը, մատուռը, ՀԱԷԿ-ի պատմության թանգարանը: «ՀԱԷԿ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Մ. Վարդանյանի որոշմամբ իրականացվեց նաև ՀԱԷԿ-ի ստորաբաժանումներին ամրացված տարածքների մաքրման և բարեկարգման աշխատանքներ, որոնց իրականացումը կատարվում է պարբերաբար նաև ողջ տարվա ընթացքում:
ՀԱԷԿ-ի ղեկավար անձնակազմի և հիմնական ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ կատարվեց ծառատունկ:
Համապետական շաբաթօրյակին մասնակցեցին բոլոր արտադրամասերից շուրջ 900 աշխատակից: Մաքրման և բարեկարգման աշխատանքների կազմակերպման նպատակով ներգրավեց ընդհանուր հաշվով 5 միավոր տեխնիկա (ինքնաթափեր, բարձիչներ և կցասայլեր):
#մեկնիր ձեռքդ #վերցրու աղբը




