Համատեղ կոորդինացիոն կոմիտեի հերթական նստաշրջանը

06.10.2017

Համատեղ կոորդինացիոն կոմիտեի հերթական նստաշրջանը

«Հայկական ԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման» նախագծի իրականացման շրջանակներում կկայանա Ռուսաստանի Դաշնության կառավարության և Հայաստանի Հանրապետության կառավարության միջև կնքված, ՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկի շահագործման ժամկետի՝ 2014 թ.-ի դեկտեմբերի 20-ից երկարացման բնագավառում համագործակցության վերաբերյալ համաձայնագրի իրականացման վերահսկման Համատեղ կոորդինացիոն կոմիտեի (այսուհետ՝ ՀԿԿ) հերթական հինգերորդ նստաշրջանը՝ իրավասու մարմինների մասնակցությամբ («Ռոսատոմ» պետական կորպորացիա, ՀՀ Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարություն, ՀՀ ՄԱԿ ՊԿ, «ԻԿ ԱՍԷ» ԲԸ, «Ատոմտեխէներգո» ԲԸ ): Նստաշրջանից առաջ նախատեսվում է ՀԿԿ-ի մասնակիցների այցը տուրբինային արտադրամասի մեքենասրահ՝ լուսանկարահանումների  և տեսագրումների իրականացմամբ:

Նստաշրջանի ընթացքում կքննարկվեն հետևյալ հարցերը.

  • 2017 թ.-ի արդյունքները, աշխատանքների ընթացիկ վիճակը,
  • ՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկի ՇԺԵ հետ կապված պարտավորությունները 2018-2019 թթ. համար,
  • Աշխատանքների կատարման պլանները,
  • ՀՀ ՄԱԿ ՊԿ պահանջները ՝ՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկը շահագործելու թույլտվություն ստանալու պայմանների նկատմամբ,
  • ՀԱԷԿ-ի սարքավորումների փոխարինման և արդիականացման աշխատանքների ծավալը և ժամանակացույցը 2018 թ.-ի համար,
  • Համագործակցություն՝  ատոմային էներգետիկայի ուսուցման բնագավառում և    ժողովրդականացման ոլորտում: