Հանդիպում Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնում

23.08.2017

Հանդիպում Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնում

Երևանում` Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնում, «Ռոսատոմ» ատոմային էներգիայի պետական կորպորացիայի «Школа Росатома» նախագծի շրջանակներում կայացավ ՀԱԷԿ-ի աշխատակիցների` թվով 11 երեխաների և կենտրոնի տնօրենի սպասված հանդիպումը: Հանդիպման նպատակն էր զրույցի, հարց ու պատասխանի միջոցով ծանոթանալ երեխաների` ս/թ հուլիսի 20-ից օգոստոսի 7-ը ճամբարում անցկացրած օրերի տպավորությունների, ձեռք բերած գիտելիքների և առհասարակ գիտության և մշակույթի ոլորտում համագործակցության վերաբերյալ իրենց մոտեցումների հետ: Հանդիպման ավարտին կողմերը հույս հայտնեցին, որ նման նախագծերի շարունակականությունը հիմք կծառայի գիտության և մշակույթի ոլորտում համագործակցության համար: