22.09.2017
Հայաստանը ընտրվել է ԱԷՄԳ Կառավարիչների խորհրդի անդամ
Սեպտեմբերի 18-ից 22-ը Ավստրայի մայրաքաղաք Վիեննայում Հայկական ԱԷԿ-ի գլխավոր տնօրեն Մովսես Վարդանյանը` ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանի գլխավորած պատվիրակության կազմում, մասնակցել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր համաժողովի 61-րդ նստաշրջանին: Հայաստանը, այս նստաշրջանում ընտրվելով որպես ԱԷՄԳ Կառավարիչների խորհրդի անդամ, հնարավորություն է ստանում գործուն մասնակցություն ունենալ ԱԷՄԳ ընթացիկ ծրագրերի մշակմանը:




