Հայկական ԱԷԿ-ի 40-ամյակի և Էներգետիկի օրվա կապակցությամբ կազմակերպվել է հանդիսավոր միջոցառում

27.12.2016

Հայկական ԱԷԿ-ի 40-ամյակի և Էներգետիկի օրվա կապակցությամբ կազմակերպվել է հանդիսավոր միջոցառում

Հայկական ԱԷԿ-ի 40-ամյակի և Էներգետիկի օրվա կապակցությամբ ՀԱԷԿ-ի կոլեկտիվի համար կազմակերպվել է հանդիսավոր միջոցառում:

ՀԱԷԿ-ի թողարկման և վերագործարկման աշխատանքներում ունեցած ծանրակշիռ ներդրման, շահագործման բարձր մակարդակի ապահովման, միջուկային և ռադիացիոն անվտանգության մակարդակի բարձրացման ուղղությամբ կատարած բացառիկ ծառայությունների համար 40 աշխատակից պարգևատրվել է «ՀԱԷԿ»-ի Ոսկե հուշամեդալով:  ՀԱԷԿ-ի անվտանգ և հուսալի շահագործման բնագավառում ներդրած ավանդի, նշանակալի վաստակի, երկարամյա բարեխիղճ և օրինակելի աշխատանքի համար ավելի քան 200 աշխատակից խրախուսվել է պատվոգրերով և շնորհակալագրերով: