Հայկական ԱԷԿ-ի տաղավարն առաջին անգամ ներկայացված է «Ատոմէքսպո-2019» ֆորումին

18.04.2019

Հայկական ԱԷԿ-ի տաղավարն առաջին անգամ ներկայացված է «Ատոմէքսպո-2019» ֆորումին

Հայկական ԱԷԿ-ի (ՀԱԷԿ) տաղավարը ներկայացված է «Ատոմէքսպո-2019» XI Միջազգային ֆորումի շրջանակներում մասնագիտացված ցուցահանդեսում, որն անցնում է ապրիլի 15-16 Սոչիի գլխավոր մեդիակենտրոնում։ Տաղավարի այցելուները կարող են ծանոթանալ Հայկական ԱԷԿ-ի պատմությանը, տնտեսությանը, դրա նշանակությանը և Հայաստանի ատոմային էներգետիկայի կարևորագույն նախագծի հետ՝ ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման և արդիականցման նախագծին։

Առ այսօր ՀԱէԿ-ը՝ Հարավային Կովկասում առաջին և միակ ատոմային էլեկտրակայանն է։ ՀԱԷԿ-ը ատոմային բնագավառի պատմության մեջ յուրահատուկ օբյեկտ է, կայանի 2-րդ էներգաբլոկը վերագործարկվել է 6,5 տարի կոնսերվացված լինելուց հետո։ Այսօր կայանը նոր փուլ է սկսում՝ կայանի գործունեության ժամկետի երկարաձգումը հնարավոր դարձավ հայ և ռուս մասնագետների շնորհիվ։ Հայաստանը, ունենալով գործող ԱԷԿ, մնում է «ատոմային ակումբում» և այդ բնագավառում նրա փորձը մեծ հետաքրքրություն է առաջացնում, այս տարի ՀԱԷԿ-ը նոր ֆորմատով է ներկայացված։

 «Առաջին անգամ Հայկական ԱԷԿ-ը ներկայացված է Ատոմէքսպո-ին սեփական տաղավարով։ Մենք այստեղ պատմելու բան ունենք, քանի որ մեր կայանի արդիականացման նախագծի շրջանակներում էներգաբլոկի և անվտանգության համակարգերի բաղադրիչների համալիր հետազոտման, ինչպես նաև միջուկային և ճառագայթային անվտանգության խնդիրների գնահատման մեծ փորձ է կուտակվել։ Բացի այդ, ՀԱԷԿ-ի արդիականացման շրջանակում կայանում ներդրվում են ամենաառաջատար տեխնոլոգիական լուծումներ։ Համոզված եմ, որ մեր ստենդը կգրավի ֆորումի մասնակիցներին և հյուրերին», - ասաց «ՀԱԷԿ» ՓԲԸ-ի տնօրեն Մովսես Վարդանյանը։ Նա նշեց նաև այսպիսի միջոցառումների կարևորությունը, ընդգծելով, որ ֆորումի շրջանակում կարելի է ոչ միայն կիսվել գործնական փորձով, այլ նաև քննարկել աշխարհում էներգետիկայի զարգացման և բնապահպանական հավասարակշռության պահպանման գլոբալ հարցերը։

Հիշեցնենք, «Ատոմէքսպո 2019» 11-րդ միջազգային մասնագիտացված համաժողովի շրջանակում առաջին անգամ ցուցադրվել է տարածաշրջանում միակ` հայկական ԱԷԿ-ի ստենդը: ՀԱԷԿ‑ում արտադրվում է երկրի Հայաստանում արդյունահանվող էլեկտրաէներգիայի ավելի քան 1/3-ը: Կայանը թույլ է տալիս ապահովել երկրի բնակչությանն ու ձեռնարկություններին անխափան էներգոմատակարարմամբ ու երաշխավորել հայկական էներգոհամակարգի մոտ 400 Մգվտ գեներացվող հզորությունները:

Աղբյուրը՝ rosatom.ru