ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ և ՀՈՒՍԱԼԻՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ (ՄԱևՀԲ). ՀԻՄՆԱԿԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

05.02.2019

ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ և ՀՈՒՍԱԼԻՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ (ՄԱևՀԲ). ՀԻՄՆԱԿԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

Միջուկային անվտանգության և հուսալիության բաժինը (ՄԱևՀԲ) կորդինացնում է «ՀԱԷԿ» ՓԲԸ արտադրամասերի գործունեությունը միջուկային անվտանգության ապահովման հարցերում, կազմակերպում և ապահովում է տեխնոլոգիական կանոնակարգի  (регламент) և նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի միջուկային անվտանգությանը վերաբերվող պահանջների կատարման վերահսկողություն, մասնակցում է միջուկային անվտանգության մակարդակի բարձրացմանն ուղղված միջոցառումների մշակմանը և և կատարման հսկողությանը:

ՄԱևՀԲ-ի հիմնական գործառույթները.

  1. «ՀԱԷԿ» ՓԲԸ մյուս արտադրամասերի հետ համատեղ՝ ռեակտորային և ամբողջ կայանի անվտանգ, հուսալի և շահավետ աշխատանքի ապահովում:
  2. Ռեակտորային կայանքի և ամբողջ կայանի աշխատանքի անվտանգության վերլուծության կատարում:
  3. Ռեակտորի ակտիվ գոտու միջուկային վառելիքով վերաբեռնավորման աշխատանքների կազմակերպում և իրականացում:
  4. Միջուկային վառելիքի անվտանգ, հուսալի և շահավետ օգտագործման ապահովում, ինչպես նաև նրա ամբողջական հաշվառում՝ կայանի տարածքում գտնվելու ամբողջ ժամանակահատվածում:
  5. Անվտանգության համար կարևոր համակարգերի և սարքավորումների հուսալիության վերլուծություն և նրանց վիճակի հսկողություն:
  6. Ջերմակրի I և II սարքաշղթաներում և օժանդակ համակարգերում առկա իզոտոպների ռադիոքիմիական անալիզների կատարում:
  7. Ջերմակրի I և II սարքաշղթաներում, հիմնական սարքավորումների մակերևույթի վրա կոռոզիոն արդյունքների ռադիոքիմիական անալիզների կատարում:
  8. Համագործակցություն ՀՀ Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի հետ՝ Պլանային նախազգուշական վերանորոգումից (ՊՆՎ) հետո էներգաբլոկի գործարկման ԱԷՄԳ երաշխիքների կիրառման հարցերով:
  9. Անձնակազմի հետ տարվող աշխատանքներ:
  10. Փաստաթղթերի հետ կատարվող աշխատանքներ:
  11. ՄԱևՀԲ-ին կցված շինությունների, աշխատասենյակների, համակարգերի և սարքավորումների սարքինության և պահպանության ապահովում:
  12. «ՀԱԷԿ» ՓԲԸ միջուկային կամ ռադիացիոն վթարներին արձագանքման պլանի պահանջների կատարում:
  13. Արդիականացման ենթակա կառուցվածքային տարրի՝ անվտանգության որոշակի կարգի (I, II, III) պատկանելիության որոշում՝ կախված անվտանգության մակարդակի վրա ունեցած ազդեցությունից:
  14. Միջուկային վառելիքի հետ նախատեսվող աշխատանքների պլանավորում:

ՄԱևՀԲ-ի կազմի մեջ մտնում են չորս լաբորատորիաներ՝

1.Միջուկային ֆիզիկայի լաբորատորիա:

2. Միջուկային վառելիքի լաբորատորիա:

3.Ջրառադիոքիմիական լաբորատորիա:

4.Հուսալիության լաբորատորիա: