Իրականացվել է ՀԱԷԿ սարքավորումների մատակարարում «ՀԱԷԿ-ի թիվ  2 էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման ծրագրի» շրջանակներում

24.12.2017

Իրականացվել է ՀԱԷԿ սարքավորումների մատակարարում «ՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման ծրագրի» շրջանակներում

«ՀԱԷԿ-ի թիվ  2 էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման ծրագրի»  շրջանակներում «Ռուսատոմ սերվիս» ԲԸ-ը ավարտեց սարքավորումների և համակարգերի, այդ թվում խոշոր-գաբարիտային և ծանրակշիռ բեռների մատակարարումը ՀԱԷԿ. տուրբոգեներատորային սարքավորումներ, բլոկի տրանսֆորմատոր, գործարկման-պահուստային կաթսայատան կաթսա, ինչպես նաև հիդրոամորտիզատորների փորձարկման ստենդի չափիչ համալիր, հեղուկ ճառագայթաակտիվ թափոնների եռաթանձրացման համար մետաղյա կոնտեյներներ և ավտոմատ բռնիչների լրակազմ, ենթասնման ջրի ջեռուցիչ՝ պահեստամասերի լրակազմով, գեներատորի և տրանսֆորմատորների պահեստամասեր, ռեակտորի նեյտրոնային հոսքի վերահսկման դետեկտորների հավաքվածք, 125 տոննա-ուժ ամբարձունակությամբ կռունկի ենթակռունկային ուղիների ռելսեր և մեքենասրահում կռունկի անիվների փոխարինման համար ամբարձիկ, հովացման պոմպեր և այլն: