Իրականացվել է տեղեկատվահաշվողական համակարգի ծրագրատեխնիկական համալիրի  սարքավորումների  մուտքային  վերահսկում

10.08.2018

Իրականացվել է տեղեկատվահաշվողական համակարգի ծրագրատեխնիկական համալիրի սարքավորումների մուտքային վերահսկում

Հուլիսի 23-ին «Վեստ ինժինիրինգ»ՍՊԸ –ի  (ООО«Вест-Инжиниринг»)  ներկայացուցիչը այցելել է ՀԱԷԿ՝ տեղեկատվահաշվողական համակարգի ծրագրատեխնիկական համալիրի  սարքավորումների  մուտքային  վերահսկում իրականացնելու նպատակով: Մուտքային վերահսկման գործընթացը կազմակերպել է Տեխնիկական վերահսկողության բաժինը՝  Շահագործման երկարացման և ռեսուրսի բաժնի գլխավոր մասնագետների և «Ռուսատոմ Սերվիս» ընկերության ներկայացուցիչների մասնակցությամբ: Սարքավորումների ստուգման, մուտքային վերահսկման ընթացքում քանակական անճշտություններ կամ փաստաթղթային խնդիրներ չեն առաջացել. իր խոսքում փաստեց՝  Ջերմային ավտոմատիկայի և չափումների արտադրամասի պետի տեղակալ Սամսոն Պետրոսյանը: Շահագործման երկարացման և ռեսուրսի բաժնի գլխավոր մասնագետ Գրիգորի Անիսոնյանը նշեց, որ  տեղեկատվական հաշվողական համակարգի ծրագրատեխնիկական համալիրի ամբողջական  ներդրման գործընթացն ապահովելու համար նախատեսվում է 735 տվիչի մատակարարում: Նախատեսվում է նաև 18 արդյունաբերական  համակարգչի մատակարարում, որոնց մոնտաժման և կարգաբերման աշխատանքները կիրականացվեն 2019թ-ին: Առաջիկայում նախատեսվում է տեղեկատվահաշվողական համակարգի  միջոցով նոր պարամետրերի  վերահսկման նախագծի մշակում և ՀԱԷԿ-ին տրամադրում ՌԴ ИК «АСЭ» ընկերության կողմից, իսկ վերահսկվող հին պարամետրերի արդիականացման նախագիծը կմշակի  ՀԱԷԿ-ը: