ՋԵՐՄԱՅԻՆ ԱՎՏՈՄԱՏԻԿԱՅԻ և ՉԱՓՈՒՄՆԵՐԻ ԱՐՏԱԴՐԱՄԱՍ. ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԿԵՏԻ ԵՐԿԱՐԱՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ  ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ

19.10.2018

ՋԵՐՄԱՅԻՆ ԱՎՏՈՄԱՏԻԿԱՅԻ և ՉԱՓՈՒՄՆԵՐԻ ԱՐՏԱԴՐԱՄԱՍ. ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԿԵՏԻ ԵՐԿԱՐԱՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ

Ջերմային ավտոմատիկայի և չափումների արտադրամասը (ՋԱևՉԱ) հանդիսանում է ՀԱԷԿ-ի հիմնական արտադրության կառուցվածքային միավորներից մեկը: ՋԱևՉԱ-ն ապահովում է ռեակտորային տեղեկայանքի պաշտպանության համակարգի,  ինչպես նաև ազդանշանային, չափման, ծրագրատեխնիկական, տեղեկատվահաշվարկային ցանցի տեխնիկական միջոցների շահագործումը, տեխնիկական սպասարկումը և վերանորոգումը:

ՋԱևՉԱ-ի կազմի մեջ, որպես ֆունկցիոնալ միավոր, մտնում է հերթափոխի անձնակազմը, որն իրականացնում է ՋԱևՉԱ-ի տիրույթում գտնվող համակարգերի  շահագործումը, ինչպես նաև լաբորատորիաներ, որոնց ֆունկցիոնալ խմբերը իրականացնում են վերոնշյալ համակարգերի տեխնիկական սպասարկումը և վերանորոգումը:

ՋԱևՉԱ-ի հիմնական գործառույթն է `

ապահովել արտադրամասի տիրույթում գտնվող բոլոր համակարգերի անխափան և հուսալի աշխատանքը,

ապահովել աշխատանքների կազմակերպման մեթոդաբանության կատարելագործումը` հետևելով համաշխարհային փորձին և նորմատիվ փաստաթղթերին,

ամրապնդել աշխատանքային կարգապահությունը,  ինչպես նաև բարելավել աշխատանքային պայմանները

ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարացման ծրագրով նախատեսված աշխատանքներում ներգրավված են ՋԱևՉԱ-ի ենթակայության տակ գտնվող բոլոր ֆունկցիոնալ միավորները`  համակայանային համակարգերի, տեխնիկական միջոցների և էլեկտրական սարքավորումների արդիականացման մասով :

ՋԱևՉԱ-ի շահագործման տիրույթում գտնվող արդիականցման ենթակա համակարգերն ու տեխնիկական միջոցներն են`

  • Հակասեյսմիկ պաշտպանության արդյունաբերական համակարգ
  • Առաջնային և երկրորդային հսկման-չափման սարքավորումներ
  • Տեղեկատվական-հաշվարկային համակարգ
  • Ներռեակտորային տեխնոլոգիական հսկման համակարգ
  • Ավտոմատ  կարգավորման համակարգի էլեկտրական    սարքավորումներ
  • Ռեակտորային տեղակայանքի պաշտպանության գործարկման համակարգի վերին մակարդակ` ըստ տեխնոլոգիական պարամետրերի
  • Նեյտրոնային հոսքի չափիչ տվիչներ
  • Վիբրոմոնիթորինգի ստացիոնար համակարգ
  • Իրադարձությունների գրանցման համակարգ

Շահագործման ժամկետի երկարացման ծրագրի շրջանակներում նախատեսվում է հետևյալ սարքավորումների փոխարինումը նորով: