Կատարվել է 3-րդ տուրբագեներատորի  (толчок) հրելապտտում

07.11.2018

Կատարվել է 3-րդ տուրբագեներատորի (толчок) հրելապտտում

3-րդ տուրբաագրեգատի արդիկանացումից հետո 07.11.2018թ ժամը 9:18  տեղի է ունեցել  տուրբագեներատորի փորձնական հրելապտտումը (толчок)՝ համաձայն տեխնիկական փաստաթղթերի պահանջի:

Հրման ընթացքը, ինչպես նաև շոգետուրբինի աշխատանքը պարապ ընթացքի ռեժիմում, ցույց տվեց, որ տուրբինան նախագծվել, պատրաստվել և մոնտաժվել է ՀԱԷԿ-ի ներկայացրած պահանջների համապատասխան: Պարապ ընթացքի ռեժիմում կատարվել են մի շարք փորձարկումներ, որոնք փաստել են տուրբինի համապատասխանությունը գործարանային տվայլներին, որից հետո շոգետուրբինն անջատվել է և հիմա գտնվում է կանգնառի  ռեժիմում:

 Ներկայումս իրականացվում են գեներատոր-տրանսֆորմատոր բլոկի պաշտպանության էլեկտրական շղթաների, ինչպես նաև գեներատորի գրգռման նոր համակարգի շղթաների կարգաբերման աշխատանքներ: Վերոնշյալ աշխատանքներն ավարտելուց և գեներատորի վրա մի շարք փորձարկումներ անցկացնելուց հետո N3 տուրբագեներատորը կմիացվի ՀՀ էներգահամակարգին: