ԿԵՆՏՐՈՆԱՑՎԱԾ ՎԵՐԱՆՈՐՈԳՈՒՄՆԵՐԻ ԱՐՏԱԴՐԱՄԱՍ. ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԿԵՏԻ ԵՐԿԱՐԱՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ  ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ

18.12.2018

ԿԵՆՏՐՈՆԱՑՎԱԾ ՎԵՐԱՆՈՐՈԳՈՒՄՆԵՐԻ ԱՐՏԱԴՐԱՄԱՍ. ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԿԵՏԻ ԵՐԿԱՐԱՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ

Կենտրոնացված վերանորոգումների արտադրամասը (ԿՎԱ) հանդիսանում է ՀԱԷԿ-ի ամենամեծ բազմաֆունկցիոնալ կառուցվածքային ստորաբաժանումը, որի հիմնական գործառույթներն են`

  1. Ռեակտորային, Տուրբինային, Քիմիական արտադրամասերի հիմնական և օժանդակ սարքավորումների վերանորոգումը և սպասարկումը,
  2. Ռեակտորի վերաբեռնումը,
  3. Օդափոխման համակարգերի, շոգեարտարկման (пароэжекторный) համակարգերի, կենցաղային օդորակիչների շահագործումը, վերանորոգումը, սպասարկումը,
  4. Դիզել-գեներատորային կայանի, ազոտաթթվածնային կայանի և համակայանային  ճնշակայանի  շահագործումը և վերանորոգումը,
  5. ՀԱԷԿ-ին ազոտով և  սեղմված օդով ապահովումը,
  6. ՀԱԷԿ-ի բոլոր վերելակների, ամբարձիչ  մեքենաների և մեխանիզմների վերանորոգումը և շահագործումը,
  7. Հիմնական արտադրամասերի տված հայտերի հիման վրա եռակցման աշխատաքների կատարումը և ոչ ստանդարտ դետալների ու  սարքավորումների պատրաստումը,
  8. Հրդեհաշիջման նախնական միջոցների սպասարկումը, վերանորոգումը և լիցքավորումը:

ԿՎԱ-ի վերը նշված բոլոր աշխատանքները օպերատիվորեն համակարգվում  են ճարտարագիտական խմբի կողմից:

Վերջին տարիներին ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարացման ծրագրով նախատեսված աշխատանքներին իր  բոլոր տեղամասերով ներգրավված է նաև ԿՎԱ-ն:

Շահագործման ժամկետի երկարացման ծրագրով ԿՎԱ-ն  կատարել է՝

  1. Դիզել-գեներատորային կայանի ( ԴԳԿ) թվով 5 դիզելների կապիտալ վերանորոգում, որի շնորհիվ ապահովվել է ԴԳԿ-ի  անխափան աշխատանքը և հուսալիության ավելի բարձր մակարդակը:
  2. Ազոտաթթվածնային կայանի կայանքի ամբողջական փոխարինում նոր ավելի արդիական կայանքով, որի շնորհիվ  ԿՎԱ-ն ՀԱԷԿ-ին ավելի արագ, հեշտ և քիչ էներգածախսով ապահովվում է  որակյալ ազոտով և արդեն նաև  թթվածնով:
  3. Ռեակտորային, Տուրբինային և Քիմիական արտադրամասերի  պոմպային ագրեգատների փոխարինում:
  4. Ռեակտորի գլխավոր անջատատեղի ամրակման տարրերի  թվով 59 հավաքված գամասեղների փոխարինում  նորով:
  5. Տուրբինային արտադրամասի   125 տոննա  բեռնամբարձությամբ մեքենաների արդիականացում,  որը դեռ շարունակվում է:

Շահագործման ժամկետի երկարացման ծրագրով նախատեսվում է`

  1. Համակայանային  ճնշակայանի կայանքների փոխարինում նորով,
  2. Ռեակտորային արտադրամասում գտնվող 250 և 30 տոննա բեռնամբարձությամբ  մեքենաների արդիականացում,
  3. Ռեակտորային, Տուրբինային և Քիմիական արտադրամասերի  պոմպային ագրեգատների փոխարինում,

Օդափոխման համակարգերի արդիականացում: