Մասնակցություն «АТОМЭКСПО 2018» միջազգային ֆորումին

11.05.2018

Մասնակցություն «АТОМЭКСПО 2018» միջազգային ֆորումին

Ս/թ մայիսի 12-ից 16-ը ՌԴ Սոչի քաղաքում նախատեսվում է «ՀԱԷԿ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Մովսես Վարդանյանի մասնակցությունը ГК «Росатом» կորպորացիայի կողմից կազմակերպվող «АТОМЭКСПО 2018» միջազգային ֆորումին` գործընկերների հետ հանդիպման նպատակով: Դելեգացիայի կազմում են ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալ Կարեն Ղահրամանյանը, «ՀԱԷԿ» ՓԲԸ տնօրենների խորհրդի նախագահ Վահրամ Պետրոսյանը, «ՀԱԷԿ» ՓԲԸ գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Արթուր Բաղդասարյանը: