Մինի-ֆուտբոլի առաջնություն ՀԱԷԿ –ում

15.10.2018

Մինի-ֆուտբոլի առաջնություն ՀԱԷԿ –ում

ՀԱԷԿ-ում ֆուտբոլի մասսայականացման,  աշխատակիցների ֆիզիկական պատրաստվածության մակարդակը բարձրացնելու, նոր ֆուտբոլիստներ ի հայտ բերելու և ՀԱԷԿ-ի հավաքական թիմում ընդգրկելու նպատակով կազմակերպվեց«2018. Մինի-ֆուտբոլի առաջնություն»:Մրցաշարը մեկնարկեց  Մեծամոր քաղաքի մարզահամալիրում ս/թ սեպտեմբերի 24 –ից: Առաջնությանը մասնակցեցին  միայն  այն թիմերը`որոնց կազմը համալրված էր  ՀԱԷԿ-ի տվյալ  արտադրամասի կամ բաժնի աշխատակիցներով:

Առաջնությունն անցկացվեց երկու փուլով` նախնական և եզրափակիչ:Նախնական փուլում մասնակից թիմերը վիճակահանությամբ բաժանվեցին ենթախմբերի և նախնական փուլի խաղերն անցկացվեց շրջանաձև մրցակարգով: Թիմերը կազմված էին 12 մասնակիցներից, խաղի տևողությունն էր 2×20 րոպե, ընդմիջումը 10 րոպե: Առաջնությանը մասնակցեց  8 թիմ, կիսաեզրափակիչ անցան  4 թիմեր`Ջերմային ավտոմատիկայի և  չափումների արտադրամասի( ՋԱևՉԱ), Կենտրոնացած վերանորոգումների արտադրամասի(ԿՎԱ), Ավտո տրանսպորտային տնտեսության (ԱՏՏ) և Ակտիվազերծման ճառագայթային թափոնների թաղման արտադրամասի (ԱՃԹԹԱ):

Եզրափակիչ փուլում հանդիպեցին ԱՏՏ-ն  և ԿՎԱ-ն, թեժ պայքարի արդյունքում 4-1 հաշվով հաղթեց ԱՏՏ-ն: