02.10.2018
ՄՈՄԱՎԱՌՈՒԹՅՈՒՆ Ի ՀԻՇԱՏԱԿ ՇԱՌԼ ԱԶՆԱՎՈՒՐԻ
ՀԱԷԿ-ի կոլեկտիվը խոր վիշտ է ապրում Հայաստանի ազգային հերոս, աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի մահվան կապակցությամբ :Ի հիշատակ մեծագույն շանսոնյեի ՀԱԷԿ-ի մատուռում տեղի ունեցավ մոմավառություն:
Աշխարհի համար Ազնավուրը եղել է Ֆրանսիայի և Հայաստանի մեծ մշակույթների հոգին ու ձայնը: Մեզնից հեռացավ, անխոս, մեծագույն մի երաժիշտ, բացարձակ մի մեծություն. նրա երաժշտությունը ընդմիշտ կմնա մեզ հետ, նրա ստեղծագործությունները ոգեշնչել և դեռ երկար կոգեշնչեն սերունդներին:
Շառլ Ազնավուրը մահացել է հոկտեմբերի 1-ի գիշերը, Ֆրանսիայի հարավում գտնվող իր տանը: Նա 94 տարեկան էր: