Նոր ճաշարանի բացում ՀԱԷԿ-ում

25.06.2018

Նոր ճաշարանի բացում ՀԱԷԿ-ում

Երկարատև և քրտնաջան աշխատանքների արդյունքում այսօր կայացավ Հայկական ԱԷԿ-ի աշխատակիցների համար նախատեսված նոր, լուսավոր և գեղեցիկ կահավորված ճաշարանի բացման հանդիսավոր արարողությունը: Բացման արարողությանը ներկա էին «ՀԱԷԿ» ՓԲԸ ղեկավարությունը, կառուցվածքային ստորաբաժանումների պետերը, ՀԱԷԿ-ի աշխատակիցները և «Энергоатоминвест» ԲԲԸ զարգացման գծով գլխավոր տնօրենի տեղակալ Դանիչ Ալեքսանդր Վալենտինովիչը:

Ալեքսանդր Վալենտինովիչն ատոմակայանում ներկայացնելու է «Գլոբալ սերվիս գրուպ» ՍՊԸ-ն և իր աշխատանքի երեք տարիների ընթացքում աշխատակիցներին ապահովելու է մատչելի և որակյալ սննդով: