22.02.2019

"ՀԱԷԿ" ՓԲԸ գլխավոր տնօրենի ուղերձն անձնակազմին

«ՀԱԷԿ» ՓԲԸ ղեկավարությունը, գիտակցելով իր պատասխանատվությունը ՀԱԷԿ-ի անվտանգ շահագործման համար, հատուկ ուշադրություն է դարձնում սեփական գործունեության մշտական կատարելագործմանը:

Անվտանգության կուլտուրայի և ՀԱԷԿ-ի շահագործման անվտանգության պահպանումը բարձր մակարդակի վրա «ՀԱԷԿ» ՓԲԸ գործունեության հիմնական նպատակն է, և մենք կարծում ենք, որ ձեռնարկության յուրաքանչյուր աշխատակից կարող է և պարտավոր է  իր անձնական ներդրումն ունենալ մշտական բարելավման և կատարելագործման գործընթացում:

2019թ. փետրվարի 25-ից 28-ն ընկած ժամանակահատվածում Հայկական ԱԷԿ-ում ՇԿՀԱ աջակցության առաքելության շրջանակներում «Ռոսատոմի տեխնիկական ակադեմիա» ԼՊԿ ԻՈԿԿ աջակցության ներքո պլանավորվում է սոցիալ-հոգեբանական հետազոտություն անցկացնել, որի նպատակն է գնահատել «ՀԱԷԿ» ՓԲԸ ղեկավարության` լիդերի որակները:

Կոլեկտիվների ղեկավարների համար այդ հետազոտման արդյունքները հատուկ ուշադրություն պահանջող արդիական խնդիրների գնահատման միջոց կհանդիսանան և ավելի վաղ ընդունված կառավարչական որոշումների համապատասխանության և արդյունավետության գնահատման ընթացքում կծառայեն որպես հետադարձ կապի մեխանիզմ:

«ՀԱԷԿ» ՓԲԸ ղեկավարությունը ողջ անձնակազմին  կոչ է անում աջակցության առաքելության թիմի անդամներին անկեղծորեն հաղորդել պահանջվող տեղեկատվությունը և գործող աշխատանքային պրակտիկայի կատարելագործման վերաբերյալ առաջարկություններ ներկայացնել` խնդիրների կրկնվողականությունը կանխելու նպատակով:

Միայն այդ դեպքում անկետավորման արդյունքները թույլ կտան մշակել «ՀԱԷԿ» ՓԲԸ գործունեության արդյունավետության բարձրացմանն ուղղված արդյունավետ շտկիչ միջոցառումներ:

«ՀԱԷԿ» ՓԲԸ ղեկավարությունը հետևում է պատահական սխալների համար չպատժելու քաղաքականությանը և խիստ հետաքրքրված է բոլոր պատահարները հայտնաբերելու և դրանց մասին հաղորդելու գործով:

«ՀԱԷԿ» ՓԲԸ ղեկավարությունը երաշխավորում է աջակցության առաքելության թիմին տեղեկատվություն հաղորդելու համար պատժամիջոցների բացակայությունը և պարտավորվում է պահպանել ստացված տեղեկատվության անանուն բնույթը: Սոցիալ-հոգեբանական հետազոտության արդյունքները կներկայացվեն ամփոփված տեսքով:

          Հույս ունենք, որ այս աշխատանքի արդյունքները մեզ թույլ կտան բարձրացնել Հայկական ԱԷԿ-ի հեղինակությունը և գործունեության արդյունավետությունը: