Իրականացվել է չորրորդ տուրբագեներատորի կանգառը

16.04.2018

Իրականացվել է չորրորդ տուրբագեներատորի կանգառը

ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման ծրագրի շրջանակներում արդիականացման աշխատանքների իրականացման նպատակով ս/թ ապրիլի 15-ին ժամը 0040-ին իրականացվել է չորրորդ տուրբագեներատորի կանգառը: Կշարունակվեն ՀԱԷԿ-ի անվտանգության մակարդակի բարձրացման ուղղությամբ իրականացվող միջոցառումները և կմեկնարկվի մեքենայական սրահի սարքավորումների արդիականացման աշխատանքները: Էներգաբլոկի կանգառը ՊՆՎ-2018-ի նպատակով նախատեսվում է ս/թ հունիսի 1-ին, այդ օրը ՀՀ էներգահամակարգից կանջատվի նաև երրորդ տուրբագեներատորը: ՊՆՎ-2018-ից հետո ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի միացումը էներգահամակարգին՝ չորրոդ տուրբագեներատորով նախատեսվում է ս/թ օգոստոսի 1-ին, իսկ երրորդ տուրբագեներատորը` արդիականացման աշխատանքներից հետո կգործարկվի ս/թ դեկտեմբերի 1-ին: