ՊՆՎ 2019 – ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՄԱՍ. ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԿԵՏԻ ԵՐԿԱՐԱՑՄԱՆՆ (ՇԺԵ) ՈՒՂՂՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ

18.06.2019

ՊՆՎ 2019 – ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՄԱՍ. ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԿԵՏԻ ԵՐԿԱՐԱՑՄԱՆՆ (ՇԺԵ) ՈՒՂՂՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ

ՊՆՎ-2019-ի ընթացքում ՇԺԵ ծրագրի շրջանակներում իրականացվում է 4-րդ տուրբագեներատորի ջերմատեխնիկական և էլեկտրատեխնիկական սարքավորումների արդիականացում ու փոխարինում: Մասնավորապես, կատարվում են 4րդ գեներատորի փոխարինման աշխատանքներ: Գեներատորի փոխարինման հետ փոխվում է նաև նրա գրգռման համակարգը: Նոր գեներատորը կունենա ստատիկ տիրիստորային ինքնագրգռում: Կփոխարինվեն նաև գեներատորի ջրի և յուղագազային օժանդակ համակարգերը: Այստեղ ապամոնտաժվել և հեռացվել են  բարձր հաճախականության  գրգռիչը  և սեփական կարիքների գեներատորը, որոնք տեղակայված էին ընդանուր լիսեռի վրա: Արդյունքում լիսեռը կարճացել է: Նոր գեներատորն  ունի նաև տեխնոլոգիական պարամետրերի հսկման համակարգ:

Փոխարինվում է նաև 4-րդ գլխավոր տրանսֆորմատորը, իրականացվում է  AT-1 ավտոտրանսֆորմատորի ընթացիկ պլանային վերանորոգում: