ՊՆՎ 2019- ՌԵԱԿՏՈՐԱՅԻՆ ԱՐՏԱԴՐԱՄԱՍ. ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԿԵՏԻ ԵՐԿԱՐԱՑՄԱՆՆ (ՇԺԵ) ՈՒՂՂՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ

09.08.2019

ՊՆՎ 2019- ՌԵԱԿՏՈՐԱՅԻՆ ԱՐՏԱԴՐԱՄԱՍ. ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԿԵՏԻ ԵՐԿԱՐԱՑՄԱՆՆ (ՇԺԵ) ՈՒՂՂՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ

Ռեակտորային արտադրամասը (ՌԱ) հանդիսանում է ՀԱԷԿ-ի հիմնական կառուցվածքային ստորաբաժանումներից մեկը, որի հիմնական գործառույթներից է ռեակտորի և ՌԱ սարքավորումների անվտանգ, հուսալի և արդյունավետ շահագործումը: Ինչպես հայտնի է , ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի նախագծային ժամկետը սահմանված է եղել 30 տարի,  որը պայմանավորված է եղել նախկինում շահագործման փորձի պակասով, ինչպես նաև սարքավորումների աշխատանքային ռեսուրսների կառավարման փորձի պակասով: Միջազգային շահագործման պրակտիկան հնարավորություն տվեց վերանայել և երկարացնել ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետները:

Այդ կապակցությամբ ՀԱԷԿ-ում մի շարք միջազգային կազմակերպությունների հետ համատեղ արդեն իրականացվել են մեծածավալ աշխատանքներ ՌԱ-ի հիմնական և օժանդակ սարքավորումների հետագա շահագործման հնարավորությունը գնահատելու և շահագործման ժամկետները երկարացնելու հիմնավորման ուղղությամբ:

ՊՆՎ-2019-ի ընթացքում ՇԺԵ ծրագրի շրջանակներում Ռեակտորային արտադրամասը (ՌԱ) իրականացնում է հետևյալ հիմնական աշխատանքները՝

1.  ռեակտորի աշխատած վառելիքի ամբողջական բեռնաթափում ռեակտորի իրանի հետազոտման նպատակով,

2.  ռեակտորի վերին բլոկի արդիականացման աշխատանքներ,

3.  ռեակտորի իրանի գործիքային հետազոտում (չեխական Շկոդա ընկերության մասնագետների կողմից),

4.  գլխավոր փակիչ սողնակների (թվով 5 հատ) կապիտալ վերանորոգում և գործիքային հետազոտում, մնացածի (թվով 7 հատ) վերանորոգումը և հետազոտումը կատարվել էր 2016թ.,

5.  առաջին կոնտուրի 2-րդ, 3-րդ, 6-րդ շրջանառու հանգույցների և ճնշման փոխհատուցչի ջերմամեկուսացման փոխարինում նորով, մնացած հանգույցների ջերմամեկուսացման (1-ին,4-րդ, 5-րդ) փոխարինումը կատարվել էր 2018 թ.

6.  անվտանգության համակարգերից`

  ամբողջությամբ արդիականացվել է լոկալացնող ցայտաջրմուղային համակարգը, գործող հին պոմպերը փոխարինելով նորերով,

 կատարվել է ցածր ճնշման վթարային հովացման համակարգի պոմպերի փոխարինում նորերով,

7. կատարվել են կազմակերպված արտահոսքի պոմպերի փոխարինում նորերով:

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐԸ ՏԵՍԱՆՅՈՒԹՈՒՄ ՝