ՊՆՎ-2019

31.05.2019

ՊՆՎ-2019

ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարացման ծրագրի շրջանակներում կատարման ենթակա հսկայածավալ աշխատանքներ ընդգրկող ՊՆՎ-2019թ-ի նպատակով ՀԱԷԿ-ի №2 էներգաբլոկի կանգը պլանավորված է 2019 թ.-ի հունիսի 1-ին՝ ժամը 00:00-ին, իսկ էներգաբլոկի գործարկումը՝ 102 օր հետո: Պլանային նախազգուշական վերանորոգման ընթացքում  նախատեսվում են հետևյալ հիմնական աշխատանքները.

  1. ՋՋԷՌ-440 ռեակտորային տեղակայանքի միջին վերանորոգում,
  2. աշխատած վառելիքի ամբողջական բեռնաթափում ռեակտորի իրանի հետազոտման նպատակով,
  3. ռեակտորի իրանի գործիքային հետազոտում,
  4. ռեակտորի վերին բլոկի արատների վերացում,
  5. АТ-1 АТДЦН-200000/220/110/35 ավտոտրանսֆորմատորի ընթացիկ վերանորոգում,
  6. գլխավոր փակիչ սողնակների (ГЗЗ) (5) կապիտալ վերանորոգում և գործիքային հետազոտում,
  7. ՏԱ-3-ի կոնդենսատորի փոխարինում արդիականացման շրջանակներում,
  8. արագահան ջերմամեկուսացման փոխարինում երեք հանգույցների վրա (2,3,6) - ԳՇԽ,
  9. ՏԳ-4 գեներատորի և նրա գգրգռման համակարգի փոխարինում,
  10. Տ4 տրանսֆորմատորի փոխարինում,
  11. ՏԱ-4-ի (տուրբաագրեգատ) արդիականացում,
  12. ԱԶՈՏ-16 համակարգի փոխարինում (1-ից 2-րդ կոնտուր արտահոսման վերահսկման համակարգ),
  13. գլխավոր շրջանառու պոմպերի կապիտալ վերանորոգում (2,3,6);
  14. արդիականացման աշխատանքներ ցայտաջրմուղային համակարգում (спринклерная система),
  15.  սնուցման ջրի տաքացուցչի փոխարինում,
  16.  ՏԳ-3, 4 գեներատորների գազահովացման պոմպերի փոխարինում (НГО)
  17. կոնդենսատային պոմպերի փոխարինում (КЭН) (2,4),
  18. ՀԱԷԿ-ի կոմպրեսորային կայանի փոխարինում,
  19. դիզել-գեներատորային կայանի ընթացիկ վերանորոգում (5 դիզել-գեներատոր),
  20. սեյսմիկ պաշտպանության համակարգի փոխարինում,
  21. տուրբինի կարգավորման համակարգի կապիտալ վերանորոգում:

       №4 ТВВ-220-2А գեներատորի փոխարինման աշխատանքները և ՏԱ-4 տուրբինի արդիականացումը կտևեն մինչև սեպտեմբերի վերջը:

                                                         ***

ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման ծրագրի շրջանակներում արդիականացման աշխատանքների իրականացման նպատակով ս/թ ապրիլի 17-ին ժամը 22:30-ին իրականացվել է չորրորդ տուրբագեներատորի կանգը: Կշարունակվեն ՀԱԷԿ-ի անվտանգության մակարդակի բարձրացման ուղղությամբ իրականացվող միջոցառումները, և կմեկնարկեն մեքենայական սրահի սարքավորումների արդիականացման աշխատանքները: