Փորձնական շահագործման նպատակով «Շնեյդեր  էլեկտրիկ» կորպորացիան ՀԱԷԿ-ին նվիրեց սարքավորում

04.03.2019

Փորձնական շահագործման նպատակով «Շնեյդեր էլեկտրիկ» կորպորացիան ՀԱԷԿ-ին նվիրեց սարքավորում

Ս/թ  փետրվարի 26-ին «ՀԱԷԿ» ՓԲԸ է այցելել «Շնեյդեր էլեկտրիկ» կորպորացիայի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Ավետիք  Քալանթարյանը: «ՀԱԷԿ» ՓԲԸ  և  «Շնեյդեր էլեկտրիկ» կորպորացիայի միջև կնքված պայմանագրի շրջանակներում Քալանթարյանը ՀԱԷԿ-ին փորձնական շահագործման նպատակով նվիրեց SEPAM 80NPP սարքավորումը՝   համապատասխան տեխնիկական փաստաթղթերով: Այնուհետև «ՀԱԷԿ» ՓԲԸ  գլխավոր տնօրեն Մ. Վարդանյանի գլխավորությամբ  տեղի ունեցավ  աշխատանքային խորհրդակցություն՝ ղեկավար անձնակազմի և շահագրգիռ ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ: Մ. Վարդանյանն   իր խոսքում շնորհակալություն հայտնեց «Շնեյդեր էլեկտրիկ» կորպորացիայի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Ավետիք  Քալանթարյանին համագործակցության և աջակցության համար: