ՊՆՎ-2018

31.05.2018

ՊՆՎ-2018

ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարացման ծրագրի շրջանակներում կատարման ենթակա հսկայածավալ աշխատանքներ ընդգրկող ՊՆՎ-2018թ-ի նպատակով ՀԱԷԿ-ի №2 էներգաբլոկի կանգը պլանավորված է 2018 թ.-ի հունիսի 1-ին՝ ժամը 00:00-ին, իսկ էներգաբլոկի գործարկումը ՊՆՎ-ից հետո՝ 2018թ.-ի հուլիսի 31-ին՝ ժամը 24:00-ին: Պլանային նախազգուշական վերանորոգման ժամանակ նախատեսվում են հետևյալ հիմնական աշխատանքները.

  1. ՋՋԷՌ -440 ռեակտորային տեղակայանքի միջին վերանորոգում;
  2. №4 ТВВ-220-2А գեներատորի ընթացիկ վերանորոգում;
  3. АТ-1 АТДЦН-200000/220/110/35 ավտոտրանսֆորմատորի ընթացիկ վերանորոգում;
  4. ռեակտորի ամբողջական բեռնաթափում՝ իրանի հետազոտման նպատակով;
  5. արագահան ջերմամեկուսացման փոխարինում երեք հանգույցների վրա (1,4,5);
  6. ՏԳ-3 գեներատորի և նրա գգրգռման համակարգի փոխարինում;
  7. ՏԳ-3-ի տրանսֆորմատորի փոխարինում;
  8. անջատիչ շոգեգերտաքացուցչի փոխարինում;
  9. ՏԳ-3-ի (տուրբաագրեգատի) արդիականացում ;
  10. ԱԶՈՏ-16 համակարգի փոխարինում (1-ից 2-րդ կոնտուր արտահոսման վերահսկման համակարգ);
  11. գլխավոր շրջանառու պոմպի կապիտալ վերանորոգում (4,5);
  12. №2 բլոկի պահման ավազանի երեսպատման հետազոտություն և տեխնիկական վիճակի վերականգնում;
  13. ռեակտորի գլխավոր անջատատեղի գամասեղների փոխարինում;
  14. սնուցման ջրի տաքացուցչի փոխարինում;
  15. հովացման պոմպի փոխարինում;
  16. վթարային կոնդենսատային պոմպերի փոխարինում (1,2);
  17. ազոտաթթվածնային տեղակայանքի փոխարինում;
  18. №3 բորի պոմպի փոխարինում;
  19. ՀԱԷԿ-ի կոմպրեսսորային կայանի փոխարինում;
  20. դիզել գեներատորային կայանի պոմպերի փոխարինում;
  21. սեյսմիկ պաշտպանության համակարգի փոխարինում;
  22. ռեակտորային տեղակայանքի նեյտրոնային հոսքի տվիչների փոխարինում;
  23. կարգավորման համակարգի կապիտալ վերանորոգում և  №3 К-220-44 տուրբինի արդիականացում շահագործման ժամկետի երկարացման ծրագրի շրջանակներում:

№3 ТВВ-220-2А գեներատորի փոխարինման աշխատանքները կտևեն մինչև նոյեմբերի կեսերը: