Ռեակտորային արտադրամաս. շահագործման ժամկետի երկարացմանն ուղղված աշխատանքներ

11.09.2018

Ռեակտորային արտադրամաս. շահագործման ժամկետի երկարացմանն ուղղված աշխատանքներ

Ռեակտորային արտադրամասը(ՌԱ) հանդիսանում է ՀԱԷԿ-ի կառուցվածքային ստորաբաժանումներից մեկը, որի հիմնական գործառույթներից է ՌԱ-ի սարքավորումների անվտանգ, հուսալի և արդյունավետ շահագործումը: Վերջին տարիներին ՀԱԷԿ-ում իրականացվում են գործող №2 էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացմանն ուղղված աշխատանքներ, որոնց մի մասը իրականացվել է ռեակտորային արտադրամասի կողմից:

ՀԱԷԿ-ի №2 էներգաբլոկի նախագծային ժամկետը որոշակի կոնսերվատիզմով, համաձայն նախագծի, սահմանված է եղել 30 տարի, որը թերևս պայմանավորված է եղել նախկինում շահագործման փորձի պակասով, ինչպես նաև սարքավորումների աշխատանքային ռեսուրսների կառավարման փորձի պակասով:

ԱԷԿ-ների շահագործման փորձը հնարավորություն տվեց վերանայել և երկարաձգել շահագործման ժամկետները:

Այդ կապակցությամբ ՀԱԷԿ-ում մի շարք միջազգային կազմակերպությունների հետ համատեղ արդեն իրականացվել են մեծածավալ աշխատանքներ ՌԱ-ի հիմնական և օժանդակ սարքավորումների հետագա շահագործման հնարավորությունը գնահատելու և շահագործման ժամկետները երկարացնելու հիմնավորման ուղղությամբ:

Հետազոտման աշխատանքների արդյունքում ՌԱ-ում իրականացվում են որոշ պոմպային ագրեգատների և սարքավորումների փոխարինում նորով, ինչպես նաև անվտանգության համակարգերի արդիականացման աշխատանքներ: Նախատեսված աշխատանքները հնարավորություն կտան բարձրացնել շահագործվող սարքավորումների անվտանգության, հուսալիության և արդյունավետության մակարդակը և երկարաձգել №2 էներգաբլոկի շահագործման ժամկետը ևս 10 տարով: