Ռոսատոմի նախաձեռնությունը ՀԱԷԿ-ի աշխատակիցների երեխաների համար

07.08.2017

Ռոսատոմի նախաձեռնությունը ՀԱԷԿ-ի աշխատակիցների երեխաների համար

Ս/թ հուլիսի 20-ից օգոստոսի 7-ը «Ռոսատոմ» ատոմային էներգիայի
պետական կորպորացիայի «Школа Росатома» նախագծի շրջանակներում, ՀԱԷԿ-ի աշխատակիցների թվով 11 երեխաների տրվեց ճամբար մեկնելու բացառիկ հնարավորություն: Նախագծի նպատակն էր նպաստել երեխաների ընդունակությունների, կարողությունների և հմտությունների համալիր զարգացմանը, հնարավորություն տալ ազատ մտածելու, շփվելու, ստեղծագործելու և մասնագիտանալու տարբեր ոլորտներում: Երեխաները վերադարձել են ճամբարից բարձր տրամադրությամբ և կրկին այնտեղ վերադառնալու մեծ ցանկությամբ: Հիացմունքով ու գոհունակությամբ էին պատմում ճամբարում անցկացրած իրենց օրերի վառ տպավորությունների և հիշողությունների մասին: