Ռոսատոմի՝ «ՏՎԷԼ» վառելիքային ընկերությունը կհամալրի Հայկական ԱԷԿ-ի միջուկային վառելիքի պաշարը. հուշագիր է ստորագրվել

27.06.2019

Ռոսատոմի՝ «ՏՎԷԼ» վառելիքային ընկերությունը կհամալրի Հայկական ԱԷԿ-ի միջուկային վառելիքի պաշարը. հուշագիր է ստորագրվել

«ՏՎԷԼ» ԲԸ եւ «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ (Հայկական ԱԷԿ) ստորագրել են 2019-2020թթ․ ռուսաստանյան միջուկային վառելիքի մատակարարման վերաբերյալ պայմանագրային փաստաթղթերը։

Նախկինում, 2017թ․ կնքված փաստաթղթերի հիման վրա էլեկտրակայանում ձեւավորվել է միջուկային ռեզերվի պաշար։

«Հիմնական պայմանագրի վերջին լրացումները թույլ կտան ոչ միայն ապահովել թարմ միջուկային վառելիքի Հայկական ԱԷԿ-ի ամբողջ պահանջը, այլեւ կայանի հարթակում համալրել դրա պահուստը, ինչը բարձրացնում է ռեակտորի վառելիքային ապահովման հուսալիությունը։ ՏՎԷԼ վառելիքային ընկերությունը հայկական գործընկերներին ավանդաբար առաջարկում է միջուկային վառելիքի մատակարարման հարմարավետ պայմաններ։ Մենք հաշվի ենք առնում այդ թվում միակ ատոմային էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման ընթացիկ աշխատանքները, որոնք ժամանակավորապես սահմանափակում են էլեկտրաէներգիայի արտադրությունը», - նշեց «ՏՎԷԼ» ԲԸ կոմերցիայի եւ միջազգային բիզնեսի գծով ավագ փոխնախագահ Օլեգ Գրիգորյեւը։

Միջուկային վառելիքի պայմանագիրը Հայկական ԱԷԿ-ից ստորագրել է գլխավոր տնօրենի տեղակալ, կոմերցիոն և գնումների հարցերով տնօրեն Արթուր Բաղդասարյանը: Պայմանագիրը կնքվել է փոխշահավետ պայմաններով: «ՏՎԷԼ» ԲԸ եւ Հայկական ԱԷԿ-ի միջեւ հիմնական վառելիքային պայմանագիրը գործում է մինչեւ 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի ավարտը, այդ թվում դրա կենսական ցիկլը երկարացնելուց հետո։ 407,5 ՄՎտ դրվածքային հզորութայմբ Հայաստանի միակ ատոմային էներգաբլոկ է մատակարարվում Մեքենաշինական գործարանի արտադրության ВВЭР-440 ռեակտորի համար նախատեսված վիբրակայուն վառելիք։

Աղբյուրը՝ https://news.am/arm/