<<Ռուսատոմ Սերվիս>> ընկերության  գործունեությունը  ՀԱԷԿ -ում

23.07.2018

<<Ռուսատոմ Սերվիս>> ընկերության գործունեությունը ՀԱԷԿ -ում

2015 թ. հունիսին «Ռուսատոմ Սերվիս» ԲԸ և «ՀԱԷԿ» ՓԲԸ  միջև ըստ միջկառավարական համաձայնագրի ստորագրվեց պայմանագիր` Հայկական ԱԷԿ երկրորդ էներգաբլոկի շահագործման  ժամկետի երկարացման աշխատանքներ, մատակարարումներ և ծառայություններ կատարելու մասին: «Ռուսատոմ սերվիս» ընկերությունը մատուցում է շահագործման և վերանորոգման հետ կապված ծառայություններ: Սարքավորումների գնման գործընթացը անցկացվել է մրցույթի հիման վրա`«Ռոսատոմ» պետական կորպորացիայի միասնական ճյուղային ստանդարտների համաձայն: Այդ սարքավորումների  տեխնիկական պահանջները առաջադրել է  ՀԱԷԿ-ը: Սարքավորումների փոխարինման և արդիականացման համար նախատեսված մատակարարումները կատարվում են պայմանագրի պլան-ժամանակացույցին համապատասխան: Զրույց ունեցանք «Ռուսատոմ Սերվիս» ԲԸ  ներկայացուցիչների հետ, ներկայացվեց շահագործման ժամկետի երկարացման միջոցառումների ընթացքը: Խոսեցինք նաև գեներատորների արդիականացման  և վերանորոգման մասին:

 2017թ. դեկտեմբերի 10-ին «Ռուսատոմ Սերվիս» ընկերության կողմից ՀԱԷԿ է հասցվել առաջին տուրբագեներատորը: Զրուցեցինք տուրբինային   արտադրամասի՝ շահագործման գծով  պետի տեղակալ, կոնդեսատորների գծով արդիականացման նախագծի ղեկավար պրն.Դանիել Դանիելյանի հետ, նրա   ուղեկցությամբ եղանք տուրբինային արտադրամասում: Տուրբինային արտադրամասում արդիականացման շրջանակներում 3-րդ տուրբաագրեգատը   փոխարինվում է նորով: Այդ գործընթացից հետո կունենանք ակտիվ հզորության աճ՝ 20ՄՎտ-ով: 3-րդ տուրբաագրեգատի վրա կատարվում է հին և մաշված   զատիչ-շոգեգերտաքացուցչի (СПП )  փոխարինումը նորով, որի արդյունքում կունենանք ավելի չոր գոլորշի, որն էլ  կերկարացնի տուրբինի վերջին   աստիճանի թիերի կյանքի տևողությունը: 4-րդ տուրբինի մաշված կոնդեսատորն արդեն  փոխարինվել է նոր՝ գերմանական «Բալկե-Դյուր» (Balcke-Durr)   ընկերության արտադրության կոնդեսատորով: Նոր կոնդեսատորի աշխատանքը կապահովի 1.2 ՄՎտ հզորության աճ, ինչպես նաև կոնդեսատորի   խողովակների անքփությունների հետևանքով չպլանավորված կանգառների բացառում: Տեղեկացանք պրն.  Դանիելյանից, որ 4-րդ տուրբինի հին զատիչ-   շոգեգերտաքացուցիչը (СПП) փոխարինվել է արդիականով:

Ըստ  «Ռոսատոմ»  միջուկային էներգիայի պետական կորպորացիայի պաշտոնական կայքի`սարքավորումների փոխադրումը  Սանկտ Պետերգուրգում գտնվող գործարանից իրականացվել է երկու փուլով. ծովային ճանապարհով`մինչև Վրաստանի Փոթի նավահանգիստ և այնտեղից `ՀԱԷԿ ցամաքային ճանապարհով: Նոր տուրբագեներատորը  տեղադրվել է նախորդ 1970-ականների արտադրության տուրբագեներատորի փոխարեն: Տուրբագեներատորի հետ կնորացվեն նաև օժանդակ համակարգերը. սա նախագծով  իրականացվող աշխատանքների  առանձնահատկություններից մեկն է: 2-րդ տուրբագեներատորը նախատեսվում է ՀԱԷԿ-ին տրամադրել ս/թ դեկտեմբերի 3-ին, իսկ փոխարինման գործընթացը սկսվելու է  2019թ ապրիլի 15-ից:

Նշենք, որ ռեակտորի 100% ջերմային հզորության դեպքում՝յուրաքանչյուր տուրբագեներատորի էլեկտրական հզորությունը կլինի 236 ՄՎտ : ՀԱԷԿ –ի երկրորդ էներգաբլոկի արդիականացման համար երկու  տուրբագեներատորներն էլ արտադրվել են ՌԴ «Սիլովիե մաշինի» (Силовые машины) ընկերության կողմից: Այդ ընկերությունը  Էներգետիկայի բնագավառում ռուսական մեքենաշինական ընկերություն է, որը տեղադրված սարքավորումների ծավալով ներառված է աշխարհի առաջատարների տասնյակում:

Ռուսաստանի կառավարության տրամադրած վարկի և դրամաշնորհի հաշվին կատարվում է հիմնական և օժանդակ սարքավորումների վերանորոգում և արդիականցում`ՀԱէԿ –ի նախագծային կյանքը երկարացնելու, ինչպես նաև արտադրության արդյունավետության և անվտանգության մակարդակը բարձրացնելու  նպատակով: Աշխատանքները կավարտվեն մինչև 2020թ: Արդյունքում կայանի հզորությունը, առանց վառելիքի ծախս ավելացնելու, ներկայիս  390ՄՎտ-ից  կաճի մինչև  430ՄՎտ: