Սեմինարի անցկացում ՀԱԷԿ-ում

21.02.2018

Սեմինարի անցկացում ՀԱԷԿ-ում

«Ռուսատոմ Սերվիս» ԲԸ-ի նախաձեռնությամբ հայկական ԱԷԿ-ում կազմակերպվել է «ռադիոակտիվ թափոնների և աշխատած միջուկային վառելիքի անվտանգ կառավարման համար առաջարկությունների մշակում և փորձի փոխանակում» թեմայով սեմինար: Հայկական պատվիրակության կազմում ընդգրկված են ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության, ԿԱ միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության, ՀՀ առողջապահության նախարարության, ՀՀ բնապահպանության նախարարության, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության և «ՀԱՅԱՏՈՄ» ԳՀԻ ՓԲԸ ներկայացուցիչները, իսկ ռուսական կողմի կազմում են «Ռուսատոմ Սերվիս» ԲԸ -ի ներգրաված ռուսական կազմակերպությունների` «Կոնցեռն Ռոսէներգոատոմ» ԲԸ, «ՖՑՅԱՌԲ» ԲԸ, «ՍվեռդՆԻԻԽիմմաշ» ԲԸ և «ՎՆԻԻԱԷՍ» ԲԸ ներկայացուցիչները: